Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Արյան դոնորի համաշխարհային օրը երիտասարդները կնշեն անվարձահատույց արյունատվության ակցիայով

Արյան դոնորի համաշխարհային օրը երիտասարդները կնշեն անվարձահատույց արյունատվության ակցիայով
13.06.2012 | 01:13

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն Արյան դոնորի համաշխարհային օրը` հունիսի 14-ին, ժամը 10.30-ին, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպում են անվարձահատույց արյունատվության ակցիա, որին կմասնակցեն տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արյան դոնորի համաշխարհային օրը սահմանվել է 2005 թվականին` Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կառլ Լանդշտայների, որը 1930 թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:
Արյուն առաջին անգամ մարդուց մարդուն փոխներարկվել է 1819 թ. Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդկային կյանքը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմիցս հանդես են եկել արյունատվության ակցիաներով` նպատակ ունենալով հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մեր հանձնած արյամբ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքը: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի քաղաքացիների մեջ հնարավորինս վաղ հասակից:
Նշենք նաև, որ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է և դրական ազդեցություն է թողնում դոնորի առողջության վրա:

Դիտվել է՝ 5845

Մեկնաբանություններ