ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Չարագուշակ

Չարագուշակ
04.06.2023 | 09:25

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը մահացել է։

Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրումը հաղթանակի, արժանապատվության, վեհության, ինքնասիրության, ինքնահարգանքի, հպարտության մասին մեր ճարտարապետության վերջին 35 տարիների ամենավեհ պատումն էր։

Ո'չ թե 2020 թվականին պարտությունը, այլ Հայաստանի իշխանությունների հետագա վարքագիծը սպանեց մեր ամենավեհը, մեր վերջին հարյուրամյակի ամենամեծ երազանքը։

Հիմա Հայաստանը աստիճանաբար նմանվում է ռեզերվացիայի, բայց ինչպես մեր արևմտապաշտ-կրեմլատյացներն էին պնդում` ռուսական ռեզերվացիա չի, այլ թյուրքական, որտեղ Հայաստանի վարիչը ոչ այլ ինչ է, քան թուրքական վասալ, ով վասալային հնազանդությամբ խոնարհվում է թշնամու առաջ։

Սա դիվանագիտական քայլ չէ, սա խորը վասալային հնազանդության հավաստիք է, երբ քեզ սպառնում են բնաջնջմամբ, իսկ դու ավելի ու ավելի ես ծնկում թշնամու ոտքերի առաջ։

Սա նոր պատերազմի նախերգանքն է, որը ո'չ թե նախկինի նման, այլ

ազգային-ազատագրական պատերազմ է լինելու, Հայաստանի անկախության վերականգնման նպատակադրմամբ։

Ինչքան ավելի բարձր են խոսում անկախության, ինքնիշխանության և 29,8 հազ. քառ/կմ տարածքի մասին, այնքան ավելի ակնհայտ է, որ դրանք այլևս ձևական են։

Ողբա՜մ քեզ, իմ տանջանքներով ծնունդ առած, տառապանքներով հասակ առած ու դավադրաբար սպանված Հանրապետություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3857

Մեկնաբանություններ