Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հանգուցալուծումը մոտ է

Հանգուցալուծումը մոտ է
31.05.2023 | 10:34

Արցախի անկախության խորհրդանիշերն ու սահմանադրական մարմինները «կեղծ ատրիբուտներ» որակելով և ցինիկորեն դրանք աղբաման նետելու իր տխմար կոչերին զուգահեռ, ադրբեջանական բռնապետը չի մոռանում հիշեցնել, որ՝ «հայկական գյուղերը տեսանելի են ադրբեջանական դիրքերից»: Սա ոչ միայն միջազգային իրավունքի, այլև քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է, ինչը, սակայն, տեղի է ունենում էժան գազ ու նավթ մուրացող միջազգային հանրույթ կոչվածի քար լռության ներքո:

Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը:

Ի սկզբանե էր պարզ, որ Ադրբեջանը, ցավոք, անարգել զավթում է բարձունքներ ու ռազմավարական ճանապարհներ, հապճեպ կահավորում դրանք, որպեսզի կանխի հակադարձման իրատեսական շանսերը և հնչեցնի իր ագրեսիվ նկրտումները:

Դեպքերի զարգացումը միանշանակ վկայում է, որ հանգուցալուծումը մոտ է, բայց ոչ հօգուտ այդպես էլ պետության իրական ատրիբուտներ չունեցող թշնամու:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5068

Մեկնաբանություններ