Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պատերազմը գալու է ձեր հետևից

Պատերազմը գալու է ձեր հետևից
23.05.2023 | 22:48

Իշխանությունը փոխելը մի խնդիր է, նոր իշխանություն ձևավորելը` մեկ այլ խնդիր: ՈՒ իրականում ոչ ոք չի կարող ասել, թե որն է ավելի բարդ խնդիր. եղածը փոխե՞լը, թե՞ նորը ձևավորելը:

Նոր իշխանություն ձևավորելը միայն վարչապետի աթոռին նստելն ու նախարարներ նշանակելը չէ. նոր իշխանություն ձևավորելը դա եղածից 180 աստիճան հակառակ տեսլական ունենալն ու դրա հանրային աջակցություն ապահովելու կարողությունն է: Իսկ դրա հիմքում դրված է մեկ կարևոր գործոն՝ ԳԱՂԱՓԱՐ:

Կարճ ասած, եթե իշխանությունը խաղաղություն է քարոզում և այդ քարոզի շղարշի տակ պետություն կործանում, ապա դրա այլընտրանքը ՊԱՏԵՐԱԶՄՆ Է, որը միակ միջոցն է պետությունը պահելու և հետագայում այն ուժեղացնելու համար:

Պատերազմը պայքարի միջոց է, հայրենիքն ու տունը թշնամուն հանձնելուց պաշտպանելու ՄԻԱԿ հասանելի ու կիրառական ձևը: Մնացածը «խաղաղության», իսկ իրականում պետության ու պետականության կործանման օրակարգի երանգներ են, որից բովանդակությունը չի փոխվում:

Հ.Գ. Շատ խորքում «արժանապատիվ խաղաղությունը» նոր պատերազմն է, որը կարող է հնարավորություն ընձեռել իրական խաղաղության, նույնն է թե` ուժերի նոր բալանսի ձևավորման համար: Պատերազմն է մոբիլիզացնելու աշխարհահայության ներուժն ու ռեսուրսները, կազմակերպելու և ինստիտուցիոնալիզացնելու է հայկական պետականությունն ու այն ամրացնող ու պահպանող օժանդակ ռեսուրսները:

Մի վախեցեք ու մի փախեք պատերազմից, ինչքան փախաք, այնքան պատերազմը գալու է ձեր հետևից` նոր զոհերով ու տարածքային կորուստներով:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 11700

Մեկնաբանություններ