Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ինչու՞ են մեր կոտրած կամրջին ուղտ պարացնում

Ինչու՞ են մեր կոտրած կամրջին ուղտ պարացնում
13.05.2023 | 22:10

Առանց այն էլ՝ խոսելդ չի գալիս… Սրան էլ հասան մեզ վերաձևող-կազմաքանդողները՝ էլ իրար ասելու բան չունենք, կարծես, ազգովի իրարից նեղսրտել, փակվել ենք մեր մեջ. ավելի լավ է անտարբեր կոչվել, քան՝ ավելորդ լինել:

Սրան էլ վերջերս եմ հանգել:

Բայց էլի մտքերը հանգիստ չեն տալիս՝ ծուռ ու շիտակ: Թող մի անգամ էլ ես ավելորդ լինեմ, ոչինչ, աշխարհը դրանից չի քանդվելու:

Ավելին, մի չնչին կաթիլով գուցե մեկին օգնի:

Իմ լավ հայեր, կարծես թե մանրից դառնում ենք թուրքերով խիտ բնակեցված Վրաստան, Կովկասն ընկնում է թուրքական հպատակության տակ, մինչև որ լիովին տիրի նրան:

2020-ի պատերազմից երևի մեկ-երկու ամիս հետո էր, TV մեր ալիքներից մեկով ցույց էին տալիս Վրաստանը, տողատակում՝ գովաբանական ու ծաղկուն ներկապնակով, թե թուրքերն ինչ ներդրումներ, բիզնեսներ, թաղամասեր, դպրոցներ ու գերակայություն ունեն այստեղ, թե որքան ինտերնացիոնալ քաղաք է Թբիլիսին:

Նույնիսկ տոկոսային հարաբերությամբ նշվում էր, որ նրանք որոշ տեղերում գերազանցում են վրացիներին՝ ազգաբնակչության թվով ու բիզնեսներով:

Ապշել էի, հաղորդումն ի՞նչ կցուցաներ, ինչու՞ են մեր կոտրած կամրջին ուղտ պարացնում:

Անմիջապես արձագանքեցի ֆեյսբուքով՝ հենց հաղորդման պահին:

Ընկերներից մեկը, ում կուսակցության ալիքն էր, վիրավորված գրեց՝ հին հաղորդում է, և ընդմիշտ թշնամացավ հետս:

Հին, թե նոր, ի՞նչ տարբերություն, է՛լ ավելի վատ, որ հին է, ու թեման անընդմեջ ծեծում են:

Մեր այսօրն էին պատրաստում, և դա հավանաբար հին ծրագիր էր, Կովկասը դարձնել միատարր, մեծը կուլ տա մանրերին ու հավաքի բուռը:

Սա հենց գլոբալիստների քաղաքականությունն է, հեռվից համբերատար եկան ու միանգամից գրոհի անցան:

Եթե իրոք դա այդպես է, ինչում մազաչափ չեմ կասկածում, ապա մենք շուրջկալված ենք չորս կողմից, շատ դժվար է լինելու սատանիստների ծուղակից դուրս գալն ու ինքնուրույն ազգային, պետական միավոր կոչվելը:

Իսկ մինչ այդ՝ առայժմ արևմտյան որոշ երկրներ փշի-փշի են անում մեզ, որ հնազանդ հավի պես իրենց կուտն ուտենք:

Այս տեմպերով՝ վայ թե նույնիսկ փառք տանք Վրաստանին, թուրքը մեզ հետ մի այլ կարգի թշնամի է, «էրած կաշի» ունի:

Ինպես ասում են՝ ծուռ նստենք, շիտակ խոսենք. ի՞նչ ենք անելու, եթե մի օր արթնանանք ու տեսնենք թշնամին 20-հազարանոց թուրքի թարաքամա է բերել ու կապել Սյունիքի ջանին՝ փախստականների վերադարձ անվան տակ, նույնը՝ Երևան, մյուս համայնքներ:

Իրոք, ի՞նչ ենք անելու, հո բանակը խաղաղ, իրականում՝ ագրեսոր թափթփուկների դեմ զորք չի՞ հանելու. աշխարհը փեշերը կփռի, կփութա՝ փրկելու նրանց:

Էս տեմպերով՝ տեսնում եմ այդ օրը, ինչպես է մեր լույս ճամփեքով՝ գլոր-գլոր, անթիվ-անհամար սև ու եղկելի բլոճների պես թուրքի թարաքաման, խուրջինը կապած, լամուկները գրկած, ոտքերին առած, ժանիքները սրած՝ թափվում մեր տները:

մի Լաչինի փոքրիկ անցակետ չենք կարողանում վերացնել՝ առանց հատու՜կ թույլտվության:

Թշնամին կասի՝ էլի քո ուզած 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքն է, քո երկիրը, բայց նրանք էլ իրավունք ունեն ապրելու, ու կարդարանա՝ ստերի տոպրակը բացած. 88-ին տեղահանված թուրքերի ժառանգներն են, տակով՝ իր սև գործը կանի:

Ահա ինչի առաջ մեզ կանգնեցրեց մեր ժողովրդի անհեռատեսությունը, երբ բարեկենդանի պես երկիր էր նվիրում փողոցով անցնող պատահածին:

Բայց դրա մասին խոսելն ուշ է, նոր իրավիճակից դուրս գալ է պետք:

Արևմուտքն ինչ խորիմաստ, ճկուն ու հրահրող կարգախոս-խայծով է բռնացրել:

Ինչ լավ են հասցրել ճանաչել մեր բոլոր կողմերը, երևի տասնամյակներով գիտական լաբորատորիաներ են աշխատեցրել:

Մի բան էլ. երբ ցանկալին ներկայացնում եք իրականության տեղ, ոգևորված աղաղակում՝ հե՜տ ենք բերելու, Թուրքիան շատ փոոքր է, որ մեզ բան ասի և այլ անհիմն բաներ, մի պահ իրատես եղեք ու հիշեք, որ ազերին 88-ի ազերին չէ. Ադրբեջան ասելով հասկանանք Թուրքիա ու՝ հակառակը:

Դե, Թուրքիան էլ գիտենք՝ իր պոչերով:

Հիմարություն է հույսը դնել երկրաշարժի վրա. սա էլ է հնչում:

Հարյուր այդպիսի երկրաշարժ էլ լինի, եթե նույնիսկ մեկ-երկու, երեք-չորս միլիոն մարդ էլ տանի, Թուրքիան չի դադարելու լինել 80-միլիոնանոց գերտերություն:

Եթե նույնիսկ էրդողանը չընտրվի՜ (սրա հույսն էլ տածողներ կան), նորը չի դադարելու թուրք լինելուց:

Նորից դառնում ենք մեր միակ երաշխավոր բանակին ու նրա հզորացմանը, այն էլ՝ այս ուղղությամբ էլ են մտածել, սկսել են Արցախի բանակի վերացմամբ, եզրերից կրծելով՝ հասել են մեզ:

Մարդ ես, մտածում ես՝ ինչպե՞ս ցանկալին իրականություն դարձնենք,

թերևս, միայն ռուսի ձեռքով, ում նույնպես փորձում են ծալել և, որպես ազգ ու տերություն, կուլ տալ:

Տակը մնա միաբևեռ Ամերիկան՝ իր մի քանի անգլոսաքսոնական արբանյակներով:

Իսկ ռուսը... Ի՞նչ քարը տա գլխին ռուսը, իր ոտքի տակի հողն էլ է թշնամի դարձել, աջ ու ձախ՝ ՀԱՊԿ հիմար ազգ ու ցեղեր, ովքեր գույնզգույն կտերի հետևից խելապատառ փախչում են իր թևերի տակից:

Կգնա՞ ռուս-թուրքական մեծ հակամարտության, կկարողանա՞նք այնքան խելք ունենալ, որ կարողանանք այդ կրակից օգտվել, մեր ծխախոտը կպցնել ռուսի ու թուրքի վառվող մորուքից, արանքում մեր հարցերն էլ լուծվեն:

Նորից հանգում եմ մեր սեփական ԲԱՆԱԿԻ հզորացմանը. թերևս միայն՝ եթե ամուր կանգնենք մեր ոտքերին, թիկունքից էշ-էշ չխփենք ու չգնանք թուրքի բանակի կողմից՝ ռուսի դեմ կռվելու: Սրա փորձնելն էլ ունենք: Բայց, գրողը տանի, սա Հայաստանն է, քանի դեռ Հայաստանն է՝ չմոռանանք, ու մենք թուրքի վասալը չենք:

Հարգելիներս, էնքան ենք արևմտյան կտերի մասին լեգենդներ հորինում, որ ռուս խաղաղապահների տրամադրությունն ու վերաբերմունքն էլ է փոխվել բնակչության հանդեպ:

Ամեն օր խաղաղապահների եմ հանդիպում՝ խանութներում, տեսնում եմ: Վերջերս մեկը կանգնած էր կողքիս, վճարում էր անում:

Ժպտալով հարցրի՝ կարողանու՞մ եք մեր քաղաքը լավ պաշտպանել:

Բոյով-թիկնեղ տղա էր, վերից-վար մի այնպիսի սառը հայացքով նայեց, որ մարդ քարացավ. երևի ցուցված են, որ բնակիչներիս հետ զրույցի չբռնվեն, շառից-փորձանքից հեռու:

Տեսավ, որ էդ շառն ու փորձանքը չեմ, քթի տակ մրթմրթաց ու դուրս նետվեց՝ դա, դա…

Դեռ երեկ՝ ժպտում էին ու բարյացակամ պատասխանում:

Սա ի՞նչ է, եթե ոչ՝ մեր պատասխանը:

Չէի ուզի, բայց երկարեց, տարբեր ջրեր խառնվեցին, բայց հիմքում՝ նույնն է. ինչպե՞ս դուրս գալ այս ծուղակից. բանակի հզորացմամբ և ռուսին շատ չխեղդելով մեր նվնվոցներով:

Ոչ ոք ոչ մեկին պարտք չէ, մանավանդ՝ ռուսը, ում ձեռքի մեջ էլ, դարերն ապացուցեցին, որ աղ չկա:

Հիմա էլ գլխի է ընկել մեր սռի խոտ լինելը՝ քամիներից աջ ու ձախ թեքվելը, վերջերս էլ՝ ճնճղուկի ձագի պես ճվճվոցներով վզից կախվելն ու կեր պահանջելը:

Բանակ, բանակ ու էլի բանակ:

Էս ինչ օրն են գցել մեզ՝ լրիվ ոչնչացման եզրին են հասցրել, մի քոսոտ Լաչինի ճանապարհն ի՞նչ դարձավ, որ մեզ բուռը հավաքեց:

Ընդամենը երեսուն տարի առաջ կամավորական քաջերը որսորդական հրացաններով Լաչինը բացեցին, ու փըխկ արեցինք…

Էսօր և՛ ջոկատներն ունենք, և՛ բանակն ու աշխարհազորը, բայց խեղճացել, դարձել ենք մի բուռ:

Հոգեբարոյական առումով եմ ասում, դեռ զենքն ու զորքը՝ մի կողմ. եթե առաջինը լինի՝ երկրորդը վրա կհասնի:

Առաջինի վրա են աշխատել ու աշխատում, էս մասին մտածենք ու ոգին սպանողի հերն անիծենք, ըլբաստրակին փըխկ անենք մեր տեսադաշտից:

Ըլբաստրակը իմ բառը չէ, սա էլ ասեմ, ու՝ վերջ:

Մի խելքը գլխին վարորդ չկա՞ էս անտեր գյուղում, բեռնատարը քշեր ուղիղ թշնամու անցակետի վրա, ջնջխեր, անձնակազմը սատկացներ, անցներ:

Թքած, թե հետո էսկալացիա չէր լինի, գետն ընկածն ինչի՞ց է վախենում:

Էսօր սա մի տեղ ասում եմ, որտեղ և՛ վարորդ կար՝ բոյով, վիթխարի, և՛ Արցախ ազատագրած գնդապետ:

Վարորդը ծառս է լինում, գլուխը կախ՝ շփոթված քայլում, գնդապետն էլ երկար թառաչ է քաշում.

-Ասում ես, էլի՜... Կաթիլ-կաթիլ հավաքել ենք, մի վայրկյանում ըլբաստրակը դեմներս կտրեց, սաղ թափեց ջուրը…

Երանի նրան, ով քաջերի անզորությունը չի տեսնում, հազար երանի. դա մի տանջալի, սիրտ ու թև ջարդող բան է:

Ամենավատ երազում էլ այսպիսի բան չէինք պատկերացնի . պատի ծակից նապաստակի տարում ծնված մի ըլբաստրակ դուրս գար ու առույծներին բու՜ռը հավաքեր, բոլորիս մեջքը տասը տեղից փշրեր...

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 5526

Մեկնաբանություններ