Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ի՞նչ է կազմակերպվել ԱՄՆ-ում, և ով ինչ դեր է կատարել

Ի՞նչ է կազմակերպվել ԱՄՆ-ում, և ով ինչ դեր է կատարել
05.05.2023 | 20:43

Վաշինգտոնում կազմակերպված Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների քառօրյա բանակցությունների ընթացքում, նախ, ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը հայտարարում էր, թե իրենք Հայաստանի թիկունքին կանգնած են, իսկ բանակցությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն հայտնեց, թե առանցքային հարցերի շուրջ վերջնական դիրքորոշման չեն եկել։

Սովորական հայ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիներն իրոք մեր կողքին են, ու դրա ապացույցն է ադրբեջանցիների այս դժգոհությունը, հետո էլ Բլինքենի ուրախությունը, թե ամեն ինչ լավ է։ Այնինչ, իրականում սա գեղեցիկ թակարդ է հայկական կողմի համար, որի զոհը հենց հայերն են, ոչ թե Հայաստանի իշխանությունը։

Ասեմ ինչու։

2022-ի սեպտեմբերին նույն ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ այդ երկրի նույն բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի ԱԳ նախարարին ու մյուս պաշտոնյաներին հստակ ասել էին, որ պետք է Արցախը զիջել Ադրբեջանին, քանի որ դա է պահանջում ԱՄՆ-ի շահը։

Հիմա հարց․ ինչո՞վ է ԱՄՆ-ը կանգնած Հայաստանի թիկունքին։ Փողո՞վ։ Իսկ ո՞ւմ է պետք այն փողով Հայաստանը, որը չունի Արցախ և չունի անվտանգություն, որի գյուղերն ու քաղաքները հերթով հարձակման են ենթարկվելու Ադրբեջանի կողմից, եթե մենք հանձնենք Արցախը։

Հետևաբար, հիմա հայ հանրությանը փորձում են համոզել, թե ԱՄՆ-ը մեզ այնքան բարեկամ է, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դժգոհ է մնացել։ Իսկ Ադրբեջանը պատահական չի իր դժգոհությունը հայտնել։ Սպասենք, որ Ադրբեջանի դժգոհության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ն իր հատուկ շնորհակալությունը կհայտնի ԱՄՆ-ին կառուցողական աշխատանքի համար։

Սրանք բոլորը մի կծիկի տարբեր մասեր են, որով փորձում են էշի տեղ դնել հայ ազգին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3446

Մեկնաբանություններ