ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Կարթագենը չպիտի կործանվի. Մարտին Հուրիխանյան

Կարթագենը չպիտի կործանվի. Մարտին Հուրիխանյան
20.09.2022 | 07:33

Աշխարհում ընթացող սրընթաց զարգացումները հերթական անգամ ընտրության առաջ են կանգնեցրել հայոց պետականությունը: Միանշանակ է, որ անկախությունը բարձրագույն արժեք է, սակայն միաժամանակ պատմական խոշորագույն պատասխանատվություն է այդ անկախությունը պահպանել կարողանալը մի աշխարհում, որտեղ խաղի կանոնները հաստատողներն ուժեղներն են, և ուժի իրավունքով են հաստատվում կամ մերժվում օրենքներ, համակեցության ընդհանրական կանոններ:


Ընդունենք, թե ոչ, փաստ է, որ ուժային կենտրոնների ալեբախման մեջ 2018-ի թավշյա հեղափոխությունն իրադարձային էր մեր երկրի կյանքում: Սակայն իր հռչակած սկզբունքների մեջ այն ոչ միայն եղավ պլակատային, այլև, Արցախի պաշտպանության անվան տակ, երկիրը մարդկային, նյութական ու տարածքային խոշորածավալ կորուստներով ներքաշեց Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմի մեջ՝ անվտանգային լրջագույն խնդիրների առաջ կանգնեցնելով նաև մայր հայրենիքը։


Հետհեղափոխական ու հետպատերազմյան իրողություններով երկրում հաստատված ներքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ տագնապահարույց։ Ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ անգամ տեսականորեն անհնար է ապավինած մնալ մեկ ուժի ողջամտությանը, նրա կարողություններին:


Միանշանակ է, որ ելքը համահայկական ուժերի համախմբումն է՝ մտավոր, նյութական, ֆիզիկական, հոգևոր։ Ասել է թե՝ երկրի ներսում ու նրա շուրջ եղած հիմնախնդիրների հաղթահարման համար պիտի ձևավորել համահայկական օրակարգ, կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակմամբ գնալ եղած քաղաքական, տնտեսական խնդիրների հետևողական իրականացմանը, անվտանգային համակարգի ձևավորմանն ու հաստատմանը, դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանը` փորձելով հնարավորինս դիմակայել աշխարհի ուժային երկու կենտրոններին, որոնք, բարձր դասի իրենց ներկայացուցիչներով, այս պահի դրությամբ էլ Հայաստանում են, քաղաքական պատեհապաշտների ուժերով ակտիվորեն փորձում են հանգուցալուծման բերել Հայաստանը մաս-մաս անելու գաղափարը:


Միանշանակ է, որ Հայաստանի ընտրելիք քաղաքական վեկտորը պիտի ուղղված լինի ազգային ինքնության, հայոց անկախ պետականության պահպանման խնդիրներին: Աջ կամ ձախ ճոճումը հավասարապես կարող է նշանակել ինչպես երկրի թրքացում, այնպես և՝ ռուսացում: Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը պետք չեն այդ նույն աշխարհաքաղաքական կենտրոններին, քանզի տարածաշրջանում չեզոք Հայաստանի կերպարով կայունության պահպանումը հավասարապես կարող է ընդունելի լինել երկու բևեռներին էլ` որպես ուժերի բալանսավորման կենտրոն: Հայաստանը կարող է լինել այդ առանցքը, պարզապես գաղափարը նյութականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ազգային մտածողություն, հոգևոր միասնություն, ջանքերի համադրում:
Հայաստանը քաղաքականապես ու տնտեսապես մեծ աշխարհին ինտեգրելն ունենալով որպես առաջնային զարգացման խնդիր ու երկրի հզորացման բանալի, պետք է հետևողական աշխատանքներ տանել հյուսիսում՝ Վրաստանի, հարավում՝ մեզ բարեկամական Իրանի հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ՝ նրանց դիտարկելով որպես մեր բնական դաշնակիցներ, աշխարհի վրա բացված մերձակա պատուհաններ։ Շատ ավելի ընդգրկուն քաղաքական հարաբերությունների առումով հետևողական աշխատանք պետք է տանել հայ-չինական, հայ-հնդկական կապերի զարգացման ուղղությամբ՝ նրանց դիտարկելով մեծ աշխարհի հետ մեզ կապող հանգուցային օղակներ։


Կունենանա՞ք այս ամենը հասկացող, նյութականացնելու պատրաստ քաղաքական միտք, կամք, հավաքականություն՝ երաշխավորված կլինի մեր հետագա գոյությունը, չե՞նք ունենա` կնշանակի անխուսափ է Կարթագենի կործանումը:

Դիտվել է՝ 23544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ