Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Փող և հող. Դավիթ Սարգսյան (մաս 2-րդ)

Փող և հող. Դավիթ Սարգսյան (մաս 2-րդ)
25.06.2022 | 13:17

Սկիզբը՝ այստեղ

«Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:


Ի՜նչ նման է ցավալիորեն մեր օրերին, մինչդեռ անցել է ավելի քան տասնհինգ դար, և ժամանակի փոշին այդպես էլ չի կարողանում թաղել Խորենացու «Ողբի» դառնակեղեք հիշողությունը: Իսկ հյուսիսային ազգերի մեջ վեհագույնն ապրում էր իր բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում, որը զբաղեցնում էր աշխարհագրական մի դիրք, որն իրավամբ խաչմերուկ էր արևելքի և արևմուտքի միջև: Այդ ժամանակների մասին է Ավ. Իսահակյանը նկատել. «Երբ որ Աստված ասաց՝ սիրիր թշնամուդ, այդժամ թուրքը չկար աշխարհում»: Մինչ իրենց քոչվորական վայրագ առաքելությունը դեպի քաղաքակիրթ արևմուտք իրականացնելը, նրանց հիմնական բնակատեղին Կենտրոնական Ասիայի և հյուսիս-արևմտյան Չինաստանի միջև ընկած ինչ-որ մի հատվածում, Ալթայի լեռների հարավում էր: Իսկ Հայաստանը, ըստ որոշ մասնագետների, զբաղեցնում էր Աստվածաշնչական Եդեմի տարածքը, երկիր մոլորակի կենտրոնը, և, չնայած տարածքային կորուստներին, այն այսօր ևս չունի Եվրոպա կամ Ասիա լինելու հավակնություն, և պարտավոր է ամրապնդել իր դիրքը, որպես առանձին, աշխարհագրական ուրույն տարածք, որպես Հայկական բարձրավանդակ: Այսու, մեր հայրենիքը լիարժեք սրբավայր է, Նոյի իջևանատեղին, Միածնի իջման վայրը, Արարատ լեռան բիբլիական վեհ ներկայությունը, որն, անշուշտ, իր խորքում կրում է տիեզերական չբացահայտված գաղտնիք ու խորհուրդ: Հուսով եմ, սրբազան լեռան հայապատկան լինելը կասկածի տակ դնելու համար ուսապարկերը հնար չեն գտնի, որքան էլ որ մննք անարդարացիորեն սահմանազատված ենք նրանից: Պատմական հսկայական տարածքից մենք այսօր տնօրինում ենք ընդամենը մի փոքր հողակտոր, որի դեմ դարձյալ սուր են ճոճում քոչվորները՝ ամենանողկալի և անմարդկային ցեղերը, որ կարող էին աշխարհ գալ ի հեճուկս քաղաքակիրթ մարդկության և ահաբեկչական պատուհաս դառնալ ոչ միայն ճակատագրով դատապարտված հարևանների, այլև ամբողջ մայրցամաքի համար, որը համաշխարհային պատմության մեջ հռչակված է, ասես, մարդու զարգացման նախնական փուլերում գտնվող տեսակի ստեղծագործական աներևակայելի երևակայությամբ օժտված բացառիկ ցեղատեսակ՝ սպանելու, մորթելու, թալանելու և նման գարշելի գործերում: Դրացի, իր բոլշևիկածին փոքր եղբոր հետ, որոնց զբաղեցրած ահռելի տարածքում չկա գեթ մեկ մետր, որ պատմականորեն պատկանի իրենց, տիրոջ իրավունքով հոխորտում են բնիկների դեմ (գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին):

Նրանց հանդեպ ատելություն և վրեժ ունեն բոլոր թալանված և հայրենազրկված հարևանները: Չանդրադառնալով մեր մեղքի բաժնին մեր ճակատագրի բեկումներում, այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել բազմաթիվ բացասական երևույթներ մեր ազգային կենսագրամատյանում, որպիսիք պատուհասել են մեզ այսօր, ներառյալ անմարդաբնակ արոտավայրերի և տարին բոլոր ձնապատ բարձունքների պիտանելության և պատկելության մասին անհեթեթ բարբաջանքները: Մեր ներկան մեր պատմական թերությունների խտացումն է, տգիտության և պատմության դասերը չսերտելու արդյունք: Մենք դադարել ենք միջազգային սուբյեկտ լինել, հրաժարվել ենք մեր խնդիրները ինքնուրույն լուծելուց: Մեր աշխարհաքաղաքական դիրքը բարենպաստ է արտաքին աշխարհին թելադրելու մեր կողմնորոշումներն ու կամքը, տարածաշրջանում մեր ինքնության ցանկալի ուղիներ առաջադրելուն, սակայն նույն պատճառով անբարենպաստ և խոցելի է, եթե մենք ինքներս, ինչ-ինչ կասկածելի դրդումներով, հոժարակամ հեռանում ենք մեզ նախախնամությամբ վերապահված հիմնական խաղացողի դերակատարությունից: Մենք, կարծես, ընտելացել ենք օտարի տիրապետությանը, մենք մոռացել ենք անկախության հետ վարվեցողության կարգը, մենք մեծապես դադարել ենք ի վերուստ սամանված ազատատենչ տեսակ լինել՝ պղծելով մեր ազնվական տեսակը երկիրը ասպատակողների անմաքուր և օտար արյամբ ու սերմով, կուլ գնալով գեղեցիկ ու խոստումնառատ կեղծ կրոնական և կուսակցական, աղանդավորական և գեղեցիկ փաթեթավորված դրամաշնորհային հավատալիքներին: Մենք մեծագույն փնթիություն ենք ցուցաբերում պետականության և ինքնիշխանության հանդեպ: Ասես, բազմադարյա ալեհեր իրականությունն ենք փորձում նորովի բեմադրել, որը ժամանակին մեծ ցավով և պատկերավոր է նկարագրել Ավետիս Ահարոնյանը, որպես մեր իսկ ձեռամբ մեր գլխին բերված աղետ ու ողբերգություն. «Ազատությունը՝ այդ հրաշքը, թակեց մեր դուռը, բայց մենք հայ չէինք՝ մենք ռուսահայ էինք, պարսկահայ, ամերիկահայ, միաժամանակ՝ վանեցի, կարսեցի, ղարաբաղցի ու երևանցի, և ազատությունը թակեց մեր դուռը, լացեց, մղկտաց ու հեռացավ»:


Մենք պարտավոր ենք վերականգնել մեր տեսակը, բայց, ցավ ի սիրտ այդ երազանքը փայփայողների, իրականությունը տնօրինողներն ի վիճակի չեն ազգային երազանքին հետամուտ լինելուն, նույնիսկ, համատարած խավարի ու մթան մեջ, ամենևին նպատակ չունեն գոնե մեկ մոմ վառելու, քանզի իրենք են իջեցրել այն սև վարագույրը, որը ծածկել է մեր հորիզոնը և մեզ կանգնեցրել գոյաբանական խնդրի առջև՝ տգիտության սերած անդաստիարակության, անմիաբանության, գաղափարական սնանկության և բազմաթիվ այլ պատճառներով: Մենք պատերազմում հաղթած և խաղաղության մեջ պարտված պետություն ենք, որովհետև երկրին չտիրեց զտարյուն հայը, որովհետև անկախության հռչակման առաջին իսկ տարիներից շրջանառության մեջ դրվեց ազգային գաղափարախոսությունը մերժող գլոբալիստական ազգակործան մտայնությունը՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հորջորջելով: Մինչդեռ, անհրաժեշտ էր մշակել և գործողության մեջ դնել ազգային պետության մարտավարական և ռազմավարական ծրագիր, առաջնահերթություն սահմանելով պետության ամրապնդումը և հզորացումը կենսագործունեության բոլոր ոլորտներում: Փոխարենը մենք նախընտրեցինք սպառողի, այլ ոչ ստեղծողի տեսակը, ապավինեցինք օտարի բարեգթությանը, ավելի խորացնելով մեր դիմանկարի աղավաղման գործընթացը: Նույնիսկ սպառումը քաղաքակիրթ չընթացավ մեզանում, այլ բուռն թալանչիական բնույթ կրեց, անկախ պետականության ընձեռած ազատությունները այլակերպեցին ժողովրդավարությունը, դիմակազրկվեցին տգիտությունը, ընչաքաղցությունը, անբարոյականությունը, բազմաթիվ հոռի երևույթներ, որոնք ծաղկում են առ այսօր, որի հետևանքները մեզ հասցրեցին վտանգված հայրենիքի փրկության ցանկացած, նաև ծայրահեղ տարբերակներ նախընտրելուն՝ խեղդվողը փրփուրից է կախվում հայտնի իրողության հանգույն: Երկիրը կորցրել է ինքնուրույնաբար համաժողովրդական ղեկավար ընտրելու հնարավորությունը և ապավինում է օտար ուժերի նշանակումներին, լավագույն դեպքում, համաձայնությանն ու աջակցությանը:

Լրտեսները, հետախույզները, գործակալները, ինչպես կուզեք անվանեք հատուկ ծառայությունների աշխատակիցներին, ժամանակին իրենց կյանքը վտանգում և պայքարում էին հանուն գաղափարի, գլխավորապես, հանուն Հայրենիքի, պետության և ազգի: Ինձ, չգիտես ինչու, թվում է, թե հիմա նրանց մեծամասնությունը այլևս չունի գաղափարական նպատակաուղղվածություն, սրբությունը միայն փողն է, հանուն ինչի պատրաստ են ամեն մի պղծության, ստորաքարշության և դավաճանության: Գերիշխող են դարձել ոչ թե հոգևոր մշակութային, այլ նյութական արժեքները, մզելով մարդու միջից հոգևոր-մշակութային հյութը: Տգիտությունից ծնունդ առած եսասիրություն, որը խաչ է քաշել ՙ«»ես եմ համայնը և համայնն է իմ մեջ՚ նարեկացիական պատկերի վրա, և սրբադասել իր նյութական ես-ը, որի մասին ցավով է արտահայտվում Անդրանիկ Զորավարը. «Ամեն հայ, եթե միայն իրեն համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետներու մեծ մասը պակաս կըլլար»: Ցավոք, անկախ պետականության հիմքերը հունցվեցին ոչ ազգային արդար շաղախով: Արցախյան ազատագրական շարժումից մտածված կերպով դուրս մղվեցին սրբազան պայքարի նվիրյալները՝ տեղը զիջելով բուտիրկաների կարճաժամկետ ՙազատազրկումից՚ զրահապատ ավտոմեքենայով վերադարձածներին, որոնք անթաքույց հայտարարեցին Թատերական հրապարակում, որ այն խորհրդային պետական անվտանգության ծառայության ղեկավարի ընծան է: Իհարկե, այն ժամանակ հանրահավաքների հավաքատեղին դեռևս թատերական չէր կոչվում, միգուցե խոսուն զուգադիպությամբ այն իր անվան տերը դարձավ բազմաթիվ բեմական ներկայացումներ հաջողությամբ պսակելուց հետո:
«Յոթ երկրի շպիոն». այսպիսին է ժողովրդի կողմից այն անձանց բնութագրումը, որոնք վխտում են մեր իրականության մեջ, պահպանվում տարբեր օտար պետությունների կողմից, որպես պետականակործան հավելումներ: Որպես օրինական պահանջ խրախուսվում է մատնությունը, որը գործնականում զուգահեռվում է զրպարտությանը, սարքովի ցուցմունքներին: Սուտը, հասարակության ապակողմնորոշումը դարձել է բարձր ամբիոններից ճառողների խոսքի առանցքը: Ուժային կառույցների համար կանաչ ճանապարհ է բացվել անպատիժ գործողությունների, որոնք հաճախ անցնում են վայրագության սահմանը: Ստալինյան եռյակներին փոխարինել են գույնզգույն բերետներ կրող տասնյակները, որոնք հարձակվում են անպաշտպան խաղաղ բնակիչների վրա, ինչպես սոված գայլը գառների հոտի, առանց հաշվի առնելու սեռ ու տարիք, վտանգավորության աստիճան: Թերևս, իրենք վերածվելով հասարակական կարգի խախտման սպառնալիքի: Նրանք, ով պարտավոր է պաշտպանել քաղաքացուն և ժողովրդին, սեփական պատվի և արժանապատվության նվաստացուցիչ պայմանով պատրաստ են պաշտպանելու գլխավոր-գերագույն ամենապետին և նրան հարակից առաքյալներին, նրանց, ովքեր կուշտ ու կուռ կերակրում են իրենց՝ վերաբերելով, ինչպես կրկեսի վարժեցնողն իր կամակատար գազաններին:

Տարբերությունն ակնառու է, սրանք հլու-հնազանդ իրենց տերերի հրամաններին ճնշման և բռնությունների են ենթարկում նրանց, ով սնում է իրենց, ում հարկերով ապրում են, ովքեր իրենց սերունդներով պարտավորված են վճարել նաև այն պետական պարտքը, որից գոյանում են նրանց վարձատրություններն ու պարգևավճարները, որի քոռ կոպեկին հասու չեն իրական հարկատուները: Փաստորեն, առ ոչինչ են այլևս երդումը, միջազգային և բարոյական գրված և չգրված օրենքները, երբ այդ տեսակի կյանքում հայտնվում է կերակրատաշտն՝ իր ճոխ պարունակությամբ և ամենազոր շահը՝ փողի տեսքով, որպես մի նոր ու վտանգավոր ուժ, որից ծնվում է ամեն օր վարկաբեկվող իրավունքը: Եվ ոչ միայն: Թիրախավորվում են նրանք, ովքեր հակառակ են իրենց տունը, հայրենիքը թշնամուն զիջելուն, ովքեր ցանկանում են մարդավայել և արժանապատիվ ապրել իրենց բազմադարյա հողի վրա, չկոտորվել և գաղթական չդառնալ ևս մեկ անգամ՝ հայտնվելով մուրճի և սալի արանքում, չհպատակվել մահաբեր օտարին ու դարավոր թշնամուն, պահպանել պետության ինքնիշխանությունը՝ ծնկի գալ սեփական պետության դրոշի առջև, ոտքի կանգնել սեփական պետության հիմնը հնչելիս, հպարտանալ սեփական պետության զինանշանով… Հողը այրվում է նրանց ոտքերի տակ, աչքի առջև քանդվում է տունը, երկինքը փլվում է գլխին, նրանք պատրաստ են արցունքն աչքերին սեփական ձեռքերով նույնիսկ հրդեհելու իրենց տունը, և նրանք ցանկացած պահի կարող են դառնալ անկանխատեսելի, քանզի քարոզչությունը ներարկում է վստահություն թավշյա հեղափոխականների հանդեպ և հուշում, թե իրենց հարցերը լուծվում են փակ դռների հետևում և ամեն մի բողոքի գործողություն վնասում է իշխանավոների դիվանագիտական հնարքների արդյունավետությանը: Հանդուրժողականության հետևանքով աստիճանաբար, բայց համառ հետևողականությամբ չարորակ քաղցկեղի ճյուղավորումները տարածվեցին երկրով մեկ, բոլոր պետական կառույցներում, հիմնավորվեցին այնպես, որ միայն համազգային միասնության ձեռքին գտնվող կախարդական փայտիկը կամ նվիրյալների կամքն ու իմացությունը, առասպելական տքնանքը կարող են դուրս բերել հոգեվարքի մեջ հայտնված երկիրը ճահճից և վերադարձնել բնականոն կյանք, նույնիսկ, վիրահատական միջամտությունից հետո…Այս պարագայում ևս երիցս ճշմարիտ է Հովհ. Թումանյանը, արձանագրելով, թե ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է:

Իսկապե՞ս դժվար է:

Մի՞թե գերմարդկային ջանքեր են պահանջվում մարդուց՝ մարդ լինելու համար: Ասել է, թե չլինել սրիկա, չլինել չմարդ…Այսինքն, բա՞րդ է շրջանցելը տմարդիությունը: հավանաբար նաև այդպիսիք են նրանք, ովքեր հայրենիք են դնում կշեռքի նժարներին, չգիտակցելով, որ այն չի կշռվում, չի վաճառվում, աճուրդի չի հանվում: Իսկ եթե այո, ուրեմն գործ ունենք ոչ թե չմարդկանց, սատանաների և հրեշների, այլ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, գիտությանն անհայտ արարածների հետ, ում խորթ են հայրենիք, պատիվ, արժանապատվություն և համարժեք հասկացությունները, ում համար միևնույն է իրենց հանդեպ ժողովուրդը սեր է տածում, թե ատելություն, օրհնում է, թե նզովում: Եվ անորոշ է, թե ինչ կարողություն դիզելու դեպքում նրանք կհագենան, կգոհանան ու կսթրվեն, ինչպես կասեր թուրքահպատակ բենդերի հոգեզավակ գերագույն-գլխավորը՝ հանգիստ կվերընկնեն իրենց տեղերը… Չէ՞ որ այն ինչ գնվում է փողով՝ արժեք չունի, անհամեմատելի է վերոնշյալ բացարձակ հոգևոր արժեքների հետ… «Ես կը սիրեմ շովինիզմը հանդեպ իմ լեզվիս ու իմ ինքնությանս»,- գրում է Դանիել Վարուժանը: Իսկ մենք աղավաղել ենք մեր լեզուն հնարավորին բոլոր կողմերով, հատկապես, գրական լեզուն, պաշտոնյաների բառապաշարը՝ աղքատիկ ու փողոցային: Իսկ լեզուն մեր հոգու հայելին է, մեր քաղաքակրթության նշաձողը: Ընդ որում, հարուստ և ոսկեղենիկ լեզու, որը սովորում էր Ջորջ Բայրոնը Աստվածների հետ խոսելու համար: Դրան զուգահեռ, ազգային ինքնասպանության նպաստող հանգամանք է խոսքի մշակույթի արժեզրկումը, որը ոմանց, նույնիսկ, պատգամավորական պատվին արժանացած պատահականությունների մեջ արթնացրեց ու զարգացրեց աքացի տալու կենդանական արտահայտչաձևեր:

Ի հակադրություն ժողովրդահաճո տարատեսակ խաբսերի. Ի հայտ եկավ այն երիտասարդ սերունդը, որը հիասթափությունից հուսահատության ճահիճն ընկղմվող նախկինիս մեջ արթնացրեց հույս և հավատ առ այն, որ հայ ժողովրդի արգանդը կենսունակ է, որ մենք ազգովի հաղթահարելու ենք այն հոգեվարքը, որի մեջ հայտնվել ենք թյուրիմացաբար, ժողովրդի մի հատվածի դյուրահավատության հետևանքով, որի վստահությունը չարաշահվել է չարամտորեն… Ես տեսա ազնվական հայի ոգու զարթոնքը և անհնազանդությունը տապալումների տանող ուժերի դեմ, մեր ժողովրդի սերուցքի ըմբոստոությունը, նրա քաղաքակիրթ ընդվզումը, նրա բարձր մակարդակը և ամուր համոզումը արգելելու հետագա կործանարար ընթացքը: Դա իսկապես աննախադեպ մշակութային դիմադրություն էր հանուն կյանքի, հանուն արդարության, ընդդեմ իրենց կույս ներկայացնող պոռնիկներիի, հայրենասեր երևակայող դավաճանների, զինվոր դատող դասալիքների և այլն: Դա հանրահավաքի և ցույցի մշակութային հակադրությունն է սև ժսպավենների, հեռախոսային ահաբեկումների, դագաղների և մահվան ծաղկեպսակների մեջ թավիշ, սեր և հանդուրժողականություն խաղացնողների փողոցային տեռորին, ՙ«»դըմփ, դըմփ, հու՚ բնաձայնական բղավոցների և ՙզարթիր, լաո՚ կոչի գիտակցական- որակական տարբերությունը…

(շարունակելի)

Դիտվել է՝ 8741

Մեկնաբանություններ