Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. ՖԲ-ի նախկին գեղեցկությունն ու ռոմանտիկան իսպառ ցնդել է

Վարդգես ՕՎՅԱՆ. ՖԲ-ի նախկին գեղեցկությունն ու ռոմանտիկան իսպառ ցնդել է
25.05.2013 | 01:15

Սիրելի ընկերներ, շուրջ երկու տարի առաջ ես հետաքրքրությունից մտա ՖԲ, տեսնեմ դա ինչ է։ Դրանից 1-2 տարի առաջ իմ մի քանի ընկերներ պարբերաբար նամակներ էին ուղարկում իմ էլ. հասցեին, առաջարկում Ֆեյս-ում էջ բացել։ Որոշեցի մի կարճ ժամանակով մտնել, հետաքրքրությունս բավարարել ու դուրս գալ։ Սակայն մտա ու մնացի, որովհետև շարունակ նոր ընկերների, հիանալի մարդկանց էի ծանոթանում, ոմանց հետ էլ կարծես հին բարեկամներ լինեինք: Ինչ էլ լինի, որտեղ էլ լինեմ, այդ մարդկանց երբեք չեմ մոռանալու։ Շատերն իրենց հաստատուն տեղն են գրավել իմ մեջ կամ, ինչպես գեղարվեստորեն ասում են, իմ հոգում ու սրտում։
Համառոտ՝ իմ որոշման մասին։ Հատկապես վերջին ամիսներին՝ ընտրություն-շոուների օրերին, նկատել եմ, որ մեր իրական կյանքն իր ողջ այլանդակությամբ խուժում է ՖԲ։ Այս վիրտուալ տարածքի նախկին գեղեցկությունն ու ռոմանտիկան գրեթե իսպառ ցնդել է, իրական կյանք և վիրտուալ տարածք սահմանագիծը թերևս լրիվ անհետացել է։ Վերջին ամիսներին գուցե թե շատ էի գրառումներ թողնում իմ էջում, բայց շատ ավելի քիչ ժամանակ էի մնում այստեղ:
Որոշել եմ դուրս գալ ՖԲ-ից։ Այս պահին հստակ չեմ կարող ասել՝ հետո երբևէ կրկին կվերադառնա՞մ, թե՞ ոչ։ Իսկապես չգիտեմ։ Համենայն դեպս, իմ ընկերների հաշվով՝ այստեղից հարստացած եմ դուրս գալիս։ Լավ եղեք, սիրելիներս, հարազատներս։ Թող վերջապես իրականություն դառնա այն ցնորք Հայաստանը, որ մենք միասին երազում ենք:
Հ.Գ. - Շատ եմ խնդրում՝ ինձ հարցեր չտաք։

Դիտվել է՝ 3815

Մեկնաբանություններ