Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը

Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը
27.11.2012 | 14:39

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Նախատեսվում է հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա փոխհատուցել երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու և հուղարկավորության հետ կապված ծախսերը:
Հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում կհստակեցվի, թե երբ կտեղափոխվի, որտեղ և երբ կամփոփվի աճյունը:
Մեծանուն երգչուհին մահացել է նոյեմբերի 20-ին` Միացյալ Նահանգներում: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ