Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայ ազգի համար այսպիսի՞ ապագա նկատի ունեք

Հայ ազգի համար այսպիսի՞ ապագա նկատի ունեք
15.12.2023 | 10:33

Թուրքի հետ բարեկամացողների, թուրքին «հումանիտար օգնություն» ուղարկողների ու Մարգարայի ճանապարհը թուրքի առաջ բացողների համար։

Երևի «ապագա կա» ասելով, հայ ազգի համար այսպիսի՞ ապագա նկատի ունեք։

ԱԶԱՏՈՒՀԻՆ...

ՈՒթ տարեկան էր Ռաքելը, երբ նրա ընտանիքը հայրենի Յոզղատից բռնեց աքսորի անվերջանալի ուղին:

Մահվան ճիրաններից փրկվելու համար աղջիկը պարտական է մի պոլսեցի հայ դերձակի, մի հույն աղախնի և իր գեղեցկությանը:

1916-ին Տիգրանակերտից Պոլիս գալիս Ռեշիդ բեյն իր հետ բերում է 50-ից ավելի հայ դեռատի աղջնակներ՝ իր թուրք ծանոթներին նվիրելու: Նրանցից երկու ամենագեղեցիկներից մեկին իր տուն է տանում, մյուսին՝ ուղարկում կնոջ ծնողների տուն։

Ո՞վ էր Ռեշիդ բեյը:

Այդ մոլեռանդ իթթիհատականը բժիշկ էր, ով թուրքերի հայատյաց քաղաքականությանը «գաղափար» տվեց. նա հայերին բնորոշում էր իբրև «վտանգավոր մանրէներ»՝ նրանց վերագրելով կենսաբանական ավելի ցածր կարգավիճակ, քան մուսուլմաններին։ Որպեսզի առավել պարզ լինի նրա «դիմանկարը», նշենք, որ նա առաջինն էր, որ սկսեց պայտել հայ գաղթականների ոտքերը և կիրառել խաչելություն՝ ծաղրելով Քրիստոսի խաչելությունը: Բայց սա չխանգարե՛ց, որ 1978-ին թուրքական պաշտոնական հանրագիտարանը այս բացառիկ հրեշին կնքի «հոյակապ հայրենասեր»։ Իսկ հայերը, հույներն ու ասորիները նրան «Դիարբեքիրի մսագործ» տիտղոսն էին շնորհել:

Սրբուհի Գրիգորյանը, որ իբրև դԵրձակ հաճախ էր լինում այդ հրեշի տանը, հարմար պահի էր սպասում՝ փոքրիկին փախցնԵլու: 1918-ի զինադադարից հետո մյուս ոճրագործների հետ ձերբակալվում է նաև Մեհմեդ Ռեշիդը: Նրա կինը՝ Մեզլումե Խանըմը, ստիպված էր տեղափոխվել հայրական տուն։ Մի օր, երբ հերթական անգամ տիկինը գնում է ամուսնուն տեսակցելու, Սրբուհին Ռաքելի ձեռքից բռնած փախչում է՝ ինչքան ուժ ունի։ Փախուստը հաջողվում է. որոշ ժամանակ այլ հասցեներում մնալուց հետո բարի դերձակուհին որբուհուն բերում է իր տուն ու խնամում։ Առաջին բանը, որ ուզում է Ռաքելը, խաչն էր։ Ապա խնդրում է իրեն տանել եկեղեցի՝ թողության. խեղճն ուզում էր մաքրել իր վրայից «թուրքի փոշին»։ Բայց հիշողությունները ջնջել՝ հնարավոր չէր: Սրբուհին, որ պոլսեցի էր և որևէ գաղթական հարազատ չուներ, սարսափով է գրի առել փոքրիկ Ռաքելի պատմությունը։

Հորը՝ Հակոբին տարել էին մյուս տղամարդկանց հետ: Կարճ ժամանակ անց՝ ստիպված էին դռները կողպել ու ճամփա ելնել նաև Յոզղատցի ընտանիքները։ Ռաքելը, մայրը, տասնվեցամյա Վահան եղբայրը, Ռաքելի ավագ՝ Լուսնթագ և ընդամենը ութ ամսեկան Ռամիլա քույրերը քարավանի հետ հասնում են Կելլեր Տերեսի կոչվող սոսկալի վայրը, որը դառնում է հայ ազգի գերեզմաններից մեկը:

Այստեղ է, որ հրաման է լինում մի կողմ հավաքել չափահաս տղաներին, որոնց մեջ էր նաև Ռաքելի եղբայր Վահանը։ Նրանց տանում ու քիչ անց գալիս են անչափահաս քույրերի հետևից. անմարդկային «զվարճանք» էին մտածել ոճրագործները։ Փոքրիկ աղջիկները պետք է դիակների դեմքերից սրբեին նախապես քսված ցեխն ու մուրը և բազմաթիվ տղաներից գտնեին իրենց եղբոր անշնչացած մարմինը:

«Առաջադրանքը» կատարելուց հետո նրանք սարսափահար վերադառնում են և տեղի ունեցածը հայտնում մայրերին:

Սարսափը հետզհետե ավելի էր սաստկանում. մայրերի գրկից հավաքելով մինչև մեկ տարեկան փոքրիկներին՝ լցնում են լաստանավն ու… մայրերի աչքի առաջ նետում գետը։ Հետո դաժանաբար վերջ են տալիս կենդանի-մահացած մայրերի նաև ֆիզիկական գոյությանը։ Եվ սա դեռ վերջը չէր. վայրագի միտքը սլացել էր դժոխքից էլ այն կողմ. մայրերի դիակներն իրենց կենդանի դեռատի աղջիկների հետ միասին բլրից գլորում են ցած։ Թե որքան են անգիտակից ընկած մնում Ռաքելն ու քույրը՝ աղջկա հիշողության մեջ ջնջվել էր ժամանակի զգացողությունը։ Կենդանի մնացածներին շուտով գտնում են թուրք ավազակներն ու տանում իրենց տները։ Ձեռքից ձեռք, տնից տուն անցնելով՝ Ռաքելը կորցնում է քրոջն ու մնում բոլորովին մենակ: Հետո՝ այն 50 աղջիկներից հենց իրե՛ն է «բախտը ժպտում». Ռեշիդ մսագործը՝ հազարավոր հայ դեռատի աղջիկների մահվան ու զրկանքների հեղինակը, այս մեկին՝ Ռաքելին իր տուն է տանում:

Սրբուհին Ռաքելին նշանում է բարեկիրթ և ազնվական ընտանիքի որդու հետ, երբ նա դեռ 14 տարեկան էր։ Քեմալական ջարդերը դեռ չէին սկսվել, բայց տագնապահար հայ ընտանիքները շարունակում էին ավելի ապահով հանգրվաններ փնտրել։ Ռաքելի նշանածի ընտանիքը պետք է մեկներ Ռումինիա, և աղջիկը ստիպված էր գնալ նրանց հետ՝ պսակադրությունն այնտեղ անելու պայմանով։

Պատահական չէ, որ Ցեղասպանության ճիրաններից ազատված Ռաքելը որոշում է իր կյանքը շարունակել՝ իբրև ԱԶԱՏՈՒՀԻ. չէ՞ որ նրանից լավ ոչ ոք չգիտեր այդ բառի իսկական արժեքը:

Աղբյուր՝ Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 8418

Մեկնաբանություններ