Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. ՈՒղտը ճամփա է ելել

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. ՈՒղտը ճամփա է ելել
02.04.2013 | 18:57

Որոշ ուժեր կամ շրջանակներ հետեւողականօրէն աշխատում են այն ուղղութեամբ, որ Հայրիկեանի նկատմամբ մահափորձն ընկալուի որպէս մի սովորական, առօրեական միջադէպ։ Դա նախագահական ընտրութիւնների հետ կապուած հասկանալի էր, եւ ես առանձնապէս չէի անդրադառնում ամոթալի դրսեւորմանը, որովհետեւ խղճալով հասկանում էի, որ այս ընտրութիւնների հետ յոյսեր կապողները չեն ուզում արմատապէս արժեզրկուած տեսնել դրանք։ Չէ՞ որ 100 տարի յետոյ էլ անաչառ գնահատականը նոյնն է լինելու:
Հիմա Հայաստանի որոշ լրատուամիջոցներ միտումնաւոր կամ առանց խորանալու շարունակում են ծառայել ծանր հանցագործութիւնն էժանացնելու դաւադիր մտայնութեան տարածմանը։ Եթէ նրանք դա անում են չխորանալով, պէտք է յուշել, որ զգաստանան։ Եթէ պատուեր են կատարում, պէտք է պարզապէս արձանագրել այդ իրողութիւնը (մէկ է, այդ ուղտը շուտով իրենց տան դռանն է կանգնելու)։
Այդ անմակարդակները գրում են. «Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է»։ Երեւակայութիւնից զուրկ խեղճութիւններ, դրանց կարծիքով ես ինձ Ազատութեան հրապարակո՞ւմ պիտի զգայի այդ խեղճացած, ներողութիւն խնդրող վարձու մարդասպանների ներկայութեամբ ու պիտի հռետորական կեցուածք ընդունեի։ Հետաքրքրական է, նաեւ անմակարդակների հնարած պատասխանը. «Այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել»: Այսինքն, դեռ ես էի մեղաւոր, որ ինքնապաշտպանուել էի ու կասկածեալներն էլ արհամարհանքով էին խօսում ինձ հետ:
Մարդիկ, ես սովոր եմ, շատ եմ տեսել այսպիսի այլանդակութիւններ։ Իմ մասին մի մտածեք, ինքներդ էլ մի յուզուեք։ Իմացեք, սպանութեան ուղղակի ու անուղղակի պատուիրատուները ժամանակի ընթացքում նաեւ մարդասպանների փաստաբան են դառնում։
Մի զարմացեք, շուտով ցոյցեր են լինելու՝ «Ազատութիւն մարդասպաններին», «Մահ Պարոյր Հայրիկեանին» պաստառներով։ Առաջին շարքերում կլինեն գեղեցկուհի Լուլուն, սրամիտ Պետրոսը, բանիմաց Կարէն Քոչարեանը, խոհեմ Վախթանգը, հմայիչ Նաիրա Զոհրաբեանը եւ բարեկիրթ Վարդան Օսկանեանը՝ իր «Սիվիլիթասի» ողջ կազմով։ (Տեսնես, սրանք առանց Գագիկ Ծառուկեանի յանձնարարութեան իմ դէմ կխօսեի՞ն):
Բոլորին մաղթում եմ յիշել. «Ուղտը ճամփա է ելել»:

Դիտվել է՝ 3701

Մեկնաբանություններ