ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ալիեւն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիեւին

Ալիեւն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիեւին
04.10.2024 | 14:25

Վերջին շրջանում «ընդդիմադիր» որոշ շրջանակներ սկսել են թելել նիկոլական թելը նախկինների մասին։

Նիկոլին թողած նախկինացավ են կպել ու հիմա էլ խոսում են նախկին ղեկավարների քաղաքականությունից դուրս գալու մասին։

Նախկինը՝ հաղթանակն էր, ներկան՝ պարտությունը։

Նախկինը՝ հայկական Արցախն էր, ներկան՝ Արցախի ադրբեջանացումը։

Ասում են ՝ի՞նչ են արել, ընդամենը հայրենիք են պահել։

Բա դու՞ք էլ ու ձեր Նիկոլն էլ պահեիք հայրենիք, եթե այդքան հեշտ էր։

Հանրապետականի մասով…

Թող որևէ մեկին չթվա, թե ինքը մեր երկրի համար ավելի շատ բան ունի արած, քան՝ ՀՀԿ-ն։

ՀՀԿ հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարգարյանը դեռեւս 1960-ականներից պայքարել են Անկախության համար, իսկ ՀՀԿ առաջնորդներ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը եղել են Արցախյան գոյամարտի ղեկավարներից։

Երբ հանրապետականները պայքարում էին այս ազգակործան իշխանության չգալու համար, բազմաթիվ քաղաքական ու ոչ քաղաքական դերակատարներ Նիկոլ Փաշինյանին էին ծափահարում և հետները սուրճ խմում։

Մեղք է հաղթանակած իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին նույն հարթության մեջ դնելը։

Եթե նախկին նախագահների և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը չեն տեսնում, ապա պետք է ասել, որ Սերժ Սարգսյանի ստորագրությունը 1992-ի մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրման օպերացիայի տակ է դրված, 1994-ի՝ հաղթական զինադադարի։

2016-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ապրիլյան պատերազմը հաղթելուց հետո Իլհամ Ալիևն էր (2016-ի հոկտեմբերի 7/) հայտարարում, թե փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։

Այսօր Իլհամ Ալիևն է հոխորտում, որ Արցախ ազատագրած ու իր հորը պարտության մատնած նախագահները դուրս գան քաղաքականությունից ու ենթարկվեն պատասխանատվության, որպեսզի Հայաստանը հանձնեք Ադրբեջանին։

Դե միացեք նաեւ Ալիեւի այդ պահանջին, էլ ինչու՞ եք հապաղում։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ