-
28.12.2020|
20:43
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
-
28.12.2020|
20:39
Վարչապետի որոշմամբ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար: Վերջերս նա ազատվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:
-
26.12.2020|
20:45
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:
-
26.12.2020|
13:57
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 147 զինծառայողների անուն-ազգանունները:
-
25.12.2020|
20:36
Գյումրի աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ: Արմեն Սարգսյանն ասել է, որ պատերազմում մեր զինվորը չի պարտվել, մեր ժողովուրդը չի պարտվել:
-
25.12.2020|
16:23
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր:
-
24.12.2020|
15:32
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։
-
22.12.2020|
00:56
Մեր ձեռքում է փաստաթուղթ, որը ժամանակին (երբ դեռ «հպարտ» չէին ու պարգևավճարներ էլ չէին լափում) ԿԸՀ են ներկայացրել բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաներ, զորօրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
-
22.12.2020|
00:49
Պաշտպանության փոխնախարարներ Գաբրիել Բալայանի և Մակար Ղամբարյանի հրաժարականներից հետո իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ գտնել չի կարողանում: «Իրատեսին» հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության մի քանի վարչությունների ղեկավարների առաջարկվել է ստանձնել փոխնախարարի պաշտոն, բայց նրանք կտրուկ հրաժարվել են:
-
21.12.2020|
14:27
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե առաջիկայում Կարմիր շուկան հանձնվելու է Ադրբեջանին: