Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Միակ ռացիոնալ լուծումը աշխարհաքաղաքական հավասարակշռության գնալն է

Միակ ռացիոնալ լուծումը աշխարհաքաղաքական հավասարակշռության գնալն է
15.06.2024 | 07:57

Գլոբալ հակամարտության պայմաններում բոլորն են հասկանում, որ ստրատեգիական բնույթի ատոմային զենքի կիրառումը բոլորի վերջն է, բայց մյուս կողմից էլ նման մասշտաբային պայքարում հաղթող լինելու ցանկությունը չի վերացել ու չի էլ կարող վերանալ։

Ըստ որում, հաղթանակ ասածն էլ հակամարտ երկու կողմերի համար տարբեր իմաստներ ունի՝ մեկի համար դա իր գերակա դիրքերը չզիջելն է, իսկ մյուսի համար, գլոբալ անվտանգության մասին խոսակցությունների քողի տակ, հակառակ կողմի հետ հավասար դիրքեր ու շանսեր ունենալն է։

Այսպիսով, հակամարտ երկու կողմերի համար էլ դինամիկայի մեջ գտնվող գլոբալ բալանսը վախի ու հաղթանակով դուրս գալու ցանկության միջև է։

Դա բերում է նրան, որ գլոբալ բախման վտանգի ու թույլատրելի ռիսկերի մակարդակներն իրենք են դինամիկայի մեջ և ավելի ու ավելի են մոտենում իրական արմագեդոնային սահմանին։

Վերջինիս կարևորագույն բաղադրիչը խոսակցություններն ու պրակտիկ քայլերն են ոչ ստրատեգիական ատոմային զենքի կիրառման հնարավորությունների ուղղությամբ։

Գլոբալ հակամարտության հարցում կան նաև մասշտաբային բնույթի բազմաթիվ անորոշություններ, որոնցից մեկը վերպետական կապիտալի վերաբերմունքն է դեպի ավելի ու ավելի ահագնացող հակամարտությունը։

Այս պրոցեսը, իր ծայրահեղ ռիսկային լինելու հետ միասին, ունի նաև մի շատ կարևոր հուսադրող կողմ, որը վերջիվերջո կարող է սթափեցնել բոլորին ու բերել ժամանակավոր համընդհանուր հավասարակշիռ վիճակի։

Խոսքը հակամարտող կողմերի իներցիոն սխալների մասին է, որոնք մեկը մյուսի իրական հզորության և պոտենցիալ հնարավորությունների նախնական գնահատման ժամանակ թույլ տված սխալներն են։

Հակամարտության ընթացքը միարժեքորեն ցույց է տալիս, որ կողմերի ագրեգատ հզորությունների նախնական գնահատականները տարբեր առումներով սկզբունքային սխալներ են պարունակել՝ ներառյալ հակամարտության ուժային, ռեսուրսային, տեխնոլոգիական, գաղափարախոսական ու հոգեբարոյական կողմերը։

Այս հանգամանքը կամաց կամաց կարող է բերել մի նոր գլոբալ մտայնության, որ հարցի միակ ռացիոնալ լուծումը, անխուսափելի կորուստների հետ հաշտվելով, աշխարհաքաղաքական հավասարակշռության գնալն է, ինչը հուսադրող է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4811

Մեկնաբանություններ