Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Իրականությունը խեղաթյուրողներն արժեքային կաշկանդվածություն չունեն

Իրականությունը խեղաթյուրողներն արժեքային կաշկանդվածություն չունեն
14.05.2024 | 14:09

Իրականությունը խեղաթյուրելու հարցում ներկա իշխանությունները մրցակից չունեն։ Դեղին մամուլի շուրջը ձևավորված լինելու հանգամանքը հենց այնպես չէր կարող լինել։ Պատահական չէ նաև, որ իրական Հայաստանը, նրանց պատկերացմամբ, հակադրության մեջ պետք է լինի պատմական Հայաստանի հետ, որովհետև իրականությունը, դեղին մամուլի վարքաբանության տեսանկյունից, ավելի դյուրին է խեղաթյուրելը, քան՝ պատմությունը։

Նոր բան ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ, որ իրականությունը խեղաթյուրողներն արժեքային կաշկանդվածություն բացարձակ չունեն։ Եվ դա երևում է ամեն անգամ, երբ նրանց աթոռները սկսում են սասանվել։ Այսօր էլ, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը թափ է հավաքում, իշխանական քարոզչական դաշտում ընթացող խեղաթյուրումը դառնում է ակնառու։ Վառ վկայությունը իշխանական թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից շրջանառվող թեզերն են, որոնք, ակնհայտ է, իջեցված են մեկ կենտրոնից ու նպատակ են հետապնդում խեղված ներկայացնելու պայքարի բովանդակությունը։

1. «Տեսնես ու՞մ մատն է խառը, կամ ում ականջներն են երևում շարժման թիկունքում»։ Ինչու՞ համար է այս թեզը իշխանական քարոզչաապարատն ակտիվ շրջանառում։ Պարզ պատճառով, որպեսզի հանրությունը «հանուն ինչի՞ է արվում» հարցի փոխարեն կենտրոնանա «ու՛մ համար է արվում» հարցի վրա։ Այլ կերպ ասած` արժեքային պայքարի փոխարեն խնդրին նայեն անձնային պայքարի դիտանկյունից։

2. «Տեսնես ի՞նչ արտաքին ուժեր են սպասարկում շարժումը»: Սլաքները, որպես կանոն, թեքում են Ռուսաստանի կողմը։ Իհարկե, խեղաթյուրելու հարցում մրցակից չունեցողները բոլորից լավ գիտեն, որ արտաքին որևէ ուժ չի սպասարկում այս ամենը, պարզապես կա խնդիր հանրությանը ներկայացնելու, թե շարժումն ազգային օրակարգի հետ աղերս չունի։

3. «Ձեզ չի հաջողվելու խանգարել հայ ժողովրդին լավ ապրել» (ինչպես իշխանական քարոզիչներից Բաբկեն Թունյանն էր այսօր ասում)։ Ստացվում է, որ հայ ժողովուրդը վատ կարող է ապրել միայն նրա համար, որ դե՞մ է Ալիևի պայմաններով իրականացվող սահմանազատմանը։ Այստեղ խոսքը չի գնում սահմանազատման մասին` որպես այդպիսին, խոսքը վերաբերում է գործընթացի տրամաբանությանը, որն ընթանում է Ադրբեջանի թելադրած միակողմանի պայմաններով։

4. «Ո՞վ է շարժման վարչապետի թեկնածուն»։ Այս թեզը, իրականությունը խեղաթյուրելուց բացի, նաև պառակտիչ միտում ունի։ Խեղաթյուրելու հարցում վաստակ ունեցողները, թերևս, մոռացել են, որ Հայաստանում 3 մլն վարչապետ կա։ Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս և ամենակարևոր կողմը նա է, որ կրկին փորձ է արվում «հանուն ինչի՞ է արվում» հարցը տեղափոխել «ու՞մ համար է արվում» հարցադրման դաշտ։

5. «Մենք ունենք լեգիտիմ ընտրված վարչապետ»։ Քաղաքագիտական տեսանկյունից ընտրված լինելն ու լեգիտիմ լինելը ոչ միշտ են նույնական։ Լեգիտիմությունը հանրային վստահությունն է այս կամ այն գործողությունն իրականացնելու համար։ Իսկ Ալիևի միակողմանի պայմաններով սահմանազատում իրականացնելու հարցում Հայաստանի քաղաքացին որևէ մեկին լեգիտիմություն չի տվել։ Ու որպեսզի լեգիտիմություն ասվածը տվյալ պարագայում արժանահավատ լինի, իշխանության կողմից պետք է հանրաքվեին դրվի հարցը` «Համաձա՞յն եք, արդյոք, որ հայ-ադրբեջանական միջպետական սահմանազատումն իրականացվի Ալիևի թելադրած պայմաններով»։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ