Արցախի ՊՆ նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Ջալալ Հարությունյանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորվել էր, և 2020-ի հոկտեմբերի 27-ին Արցախի ՊՆ նախարար - Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց Միքայել Արզումանյանը։ Հաջորդ օրը Հարությունյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում։ Դեկտեմբերի 4-ին Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Հոկտեմբերին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել, որով հունվարի վերջի դրությամբ մեղադրյալ չկար։