ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՀՀ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումները

ՀՀ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումները
20.11.2020 | 21:42

Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին:

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ