Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում իր լուսանկարն է տեղադրել «Ճանաչու՞մ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը։ Ես Արցախն եմ» մակագրությամբ։
«Արցախի հայերը խաղաղություն են ուզում։ Հակամարտության սրման, ինչպես նաև խաղաղ հայ բնակչության թիրախավորման ու նրանց ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ֆոնին կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնորոշման իրավունքը»,- հավելել է հրաշք հայորդին, որի նմանից հնարավորինս շատ ունենալը խոշոր բարեբախտություն կլիներ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ