Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարարի հետ

ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարարի հետ
30.10.2020 | 13:00

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Հայաստանն ինչ-որ ակնկալիք ունի Իրանից։ Խոսքը Արցախի հետ սահմանին Իրանի կողմից զորամիավորումների տեղակայման մասին է։

«Իրանը Հայաստանի հարևան երկիրն է։ Եվ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ ու ահաբեկիչների՝ տարածաշրջան ներմուծմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիան, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների՝ թուրքական ազդեցության գոտի դառնալու որոշումը սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար։ Եվ այդ առումով Իրանը նույնպես բացառություն չէ»,- ասաց Աննա Նաղդալյանը։

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ