Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրվածներին կոչ արեց զինվորագրվել

Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրվածներին կոչ արեց զինվորագրվել
05.10.2020 | 21:07

«Վերջին մեկ տարում զորացրված տղաները գործնականում ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են, և այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը», - ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով նրանց ներկայանալ Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել։

«Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը։ Ես արդեն ասել եմ, որ սա մի նոր Սարդարապատ է, և արդեն ասել եմ, որ սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն է, և այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից բառիս բուն իմաստով: Եթե մենք ոտքի չկանգնենք, մենք բոլորս ենթարկվելու ենք ցեղասպանության։ Այսօր Հայաստանի քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ և պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն», - ասաց վարչապետը՝ եզրափակելով․ - «Տղերք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և կոչ եմ անում այս պահից սկսած գնալ կենտրոնական հավաքակայան»։

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ