Այսպես խոսեց...
28.02.2020 | 11:13
…ժողովուրդ անվան տակ քողարկվող «սպիտակների» քանակն այս պահին շատ չէ, ավելին` նրանք փոքրամասնություն են, բայց խիստ ագրեսիվ ու կեղծարար, նրանք իրենք իրենց մեծամասնություն հռչակած փոքրամասնություն են: Նաև անշուշտ, այս պահին էլ պողոսների վարչապետն ունի աջակիցների մի ստվար զանգված: Մի կողմից դա դավաճան ամբոխն է` հիմնականում բաղկացած ոհմակային հոգեբանություն կրող, երբևէ գիրք չկարդացած, երբևէ փող չաշխատած, իր դժբախտությունը այլոց մեջ որոնող, հանրային ու անձնական կյանքում երբևէ ոչ մի հաջողություն չարձանագրած անաստվածների զանգվածից, մյուս կողմից` հասարակական-քաղաքական օպորտունիստներն են, որոնք սոցիալական վերելակով դեպի վերին հարկեր կարող են բարձրանալ միայն այլանդակ ժամանակներում:
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ նախկին պատգամավոր
Մեկնաբանություններ