Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Տղերք, քաղաք ենք մտնում, ձեզ լկտի չպահեք»

«Տղերք, քաղաք ենք մտնում,  ձեզ լկտի չպահեք»
18.12.2012 | 00:23

Քաղաքական դաշտը դեռ չէր հասցրել մարսել Գագիկ Ծառուկյանի չառաջադրման «ավետիսը», դեռ վերջնականապես չէր մարսվել հաղթական վերջնախաղի մասին Սերժ Սարգսյանի բարձրաձայնումը, երբ Յութուբի «փալասի» տակ հայտնվեց Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսումը: Եվ` վե՞րջ:
Առայժմ` այո: Մինչ նյութը գրած կլինենք, ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստն արդեն ավարտված կլինի` ինչ արդյունքով, նույնիսկ կարևոր էլ չէ: Պարզապես, որքան էլ ՀԱԿ-ում փորձեն միասնական ճակատով` բոլորով «ատպոր» տալու որոշում կայացնել (՞) գաղտնալսման, իսկապես, ամոթալի է, էլ ավելի ամոթալի` հրապարակման փաստին, այնուհանդերձ. ա) դա քաղտեխնոլոգիա էր: բ) Սա Հայաստանն է: գ) Եվ` վե՛րջ:
Ջինը շշից դուրս է եկել, և ոչ մեկին, նույնիսկ պատմագիտական սարքված դասագրքում կամ քաղաքագիտական դասական կանոններում, հայտնի չէ, որ ջինը կրկին շիշը մտցվի, թե` խելոք նստիր տեղդ, դու չկաս:
Այն, ինչ շշնջում էին պատերի տակ, ինչի պատճառով շատ ու շատ գործիչներ ՀԱԿ-ից հեռացան (Սուրեն Սուրենյանց, Արարատ Զուրաբյան, Խաչիկ Քոքոբելյան, Ալեքսան Արզումանյան և վերջապես` Դավիթ Շահնազարյան) և չէին ցանկանում բարձրաձայն խոսել, այսօր ողջ Հայաստանն է խոսում էդ մասին:
Իսկ ՀԱԿ-ն ուզում է միասնական հակահարված տալ այդ գաղտնալսմանը, և այս ողջ «հակասահմանադրական» բողոքի ակցիան առաջին հերթին դրան է ուղղված:
Զուր: Որովհետև նույն ՀԱԿ թիմակիցները մեղադրում են նույն ՀԱԿ-ին և նրա լիդերներին` հակասահմանադրական մեկ այլ դեպքի «մասով»` հարցնելով.
-96-ի նախագահական ընտրություններում, երբ Վազգեն Մանուկյանը վերադառնում էր Գյումրիից և իր թիմակիցներին ասել էր. «Երևան ենք մտնում, ձեզ լկտի չպահեք, տղերք», էն ո՞վ էր ոչ միայն գաղտնալսել, այլև գաղտնատեսագրել: Հետն էլ ոչ թե ազատ «մամուլ»` Յութուբ գցել, այլ պաշտոնական «Հայլուրով» դրել-«ռասկրուտկա» էր անում:
Ախր ասված է` «քամի ցանեցիր, փոթորիկ կհնձես»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ