ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Որտե՞ղ է առաջին նախագահը

Որտե՞ղ է առաջին նախագահը
13.11.2012 | 23:49

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Ռոբերտ Քոչարյանը խոսեց: Նա հայտնեց իր տեսակետը: Կարծում եմ, պարզ է նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը:Որտե՛ղ է, այնուամենայնիվ, մեր առաջին նախագահը և ի՛նչ է մտածում այս առիթով: Թե, չի մտածում: Իսկ ոմանք նրան անվանում են հիմնադիր նախագահ: Կարծես` Հայաստանի Հնրապետությունը ՍՊԸ է, ինքն էլ այդ ՍՊԸ-ի հիմնադիրը: Հիմա հիմնադիրն ի՛նչ է մտածում ԲՀԿ-ի առաջարկի մասին: Ինձ այս հարցը շատ է հետաքրքրում: Ո՛վ գիտե: Գուցե տանը չէ՛...

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ