Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«ՀՀ նախագահը պահանջում է վճռական գործողություններ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում»

«ՀՀ նախագահը պահանջում է վճռական գործողություններ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում»
01.11.2012 | 11:48

Առաջիկայում կառավարությունում հնարավոր է հրաժարականներ լինեն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 1-ի նիստը սկսեց աննախադեպ հայտարարությամբ. «ՀՀ նախագահը պահանջում է վճռական գործողություններ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում` ընդհուպ մինչև վիրահատական միջամտություն»։ Եթե նկատենք, որ վերջերս ՀՀ նախագահը քննադատեց իրավապահ մարմինների, և հատկապես դատախազության գործողությունները, ապա չի բացառվում, որ հրաժարականների ցանկը ծանրակշիռ լինի։ Վարչապետն իր խոսքում տեղեկացրեց, որ վաղը կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստ տեղի կունենա։ Նա նաև հանձնարարեց բոլոր նախարարներին ներկայացնել ՀԿ-ների ցանկը, որոնց հետ համագործակցում են։ Նիստին հետևող լրագրողներին զարմացրեց վարչապետի այն հայտարարությունը, թե այդ քննարկման նիստին հրավիրվելու են ոչ միայն ՀԿ-ներ, այլև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ