ԱԺ այս քառօրյան հերթական անգամ ցուցանեց ՀԱԿ խմբակցության անդամների դիրքորոշումների խիստ հակասությունը: Թերևս ամենացցուն օրինակը ՀԱՊԿ արձանագրությունների վավերացման քվեարկությունն էր, երբ խմբակցության երեք պատգամավորը չկային, մեկը դեմ էր, երկուսը կողմ, մեկն էլ ներկա էր, բայց չքվեարկեց: Կողմ էին Լյուդմիլա Սարգսյանը և Գագիկ Ջահանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը դեմ էր, իսկ Արամ Մանուկյանը չմասնակցեց քվեարկությանը: Այս «խառնիխուռն» քվեարկության արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, ՀԱԿ-ում քննարկումների նոր ալիք է սկսվել: Գործող իշխանություններին մշտապես Ռուսաստանի «ֆորպոստ» համարող ընդդիմությունը, իրականում պարզվում է կիսով չափ նաև այդ «ֆորպոստից» է կամ էլ ռուսամե՞տ է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ