Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Ժակ Ֆորին (Ֆրանսիա):
Նախագահ Սահակյանը համանախագահների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունն է եւ բանակցային խեղաթյուրված ձեւաչափը: Այս առումով երկրի ղեկավարը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել իրենց աշխատանքը՝ Ադրբեջանին կառուցողական հուն բերելու եւ լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: