ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՊԼՀ դիպլոմ ստացավ 1268 շրջանավարտ

ԵՊԼՀ դիպլոմ ստացավ 1268 շրջանավարտ
11.07.2012 | 12:28

Հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) 2011-2012 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը։
Այս տարի ավարտական վկայական է ստանում բուհի 1268 շրջանավարտ (977-ը բակալավրիատի, 291-ը մագիստրատուրայի)։ 177-ն արժանացել են կարմիր դիպլոմի, նրանցից առավելագույն միավոր ստացած 21-ին դիպլոմներ հանձնեց համալսարանի ռեկտորը։
ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, բարի երթ մաղթելով երիտասարդներին, համոզմունք հայտնեց, որ լեզվաբանական համալսարանի շրջանավարտներն ուսման տարիներին կուտակել են որակյալ գիտելիքների պաշար՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։ Նա շրջանավարտներին պատգամեց իրենց հետագա գործունեության ընթացքում բարձր պահել բրյուսովցիների անունը։
ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը, որ նույնպես բուհն ավարտողների թվում է, նշեց, որ օրը հիշարժան է բոլոր շրջանավարտների համար։ ՙԱյսօր ավարտվում է ոչ միայն մեր ուսումնառությունը լեզվաբանական համալսարանում, այլև կյանքի կարևոր շրջափուլերից մեկը, և մուտք ենք գործում նոր կյանք։ Այդ առումով տոնական միջոցառմամբ փորձել ենք այնպես անել, որպեսզի խորհրդանշական այս երեկոն ուսանողների հուշերում մնա որպես լուսավոր մի ակնթարթ՚,- ասաց Հասմիկ Ափյանը՝ ավելացնելով, որ լեզվաբանական համալսարանն իրեն և մյուս ուսանողներին տվել է մրցունակ գիտելիքներ և մեծ փորձառություն։
ԵՊԼՀ շրջանավարտները համալսարանի դրոշի առջև հանդիսավորությամբ երդվեցին ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել պետության հզորացմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, լինել հայրենիքի և ազգի արժանի զավակը, ջանք չխնայել պետության զարգացման և աշխարհում իր ուրույն տեղն ունենալու գործում, գիտելիքները, կամքն ու ձգտումները փոխանցել հաջորդ սերունդներին։
Ավարտական հանդիսությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան ոչ միայն սիրված երգիչ-երգչուհիներ՝ Սոնա Շահգելդյան, Էրիկ, Արսեն Սաֆարյան, Արսեն Գրիգորյան (Մրո), Մհեր, այլև բուհի շնորհալի ուսանողները։


Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ