Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հուլիսի 12-ին 48, 68, 85,115 երթուղիներում կդադարեցվի ուղևորների սպասարկումը

Հուլիսի 12-ին 48, 68, 85,115 երթուղիներում կդադարեցվի ուղևորների սպասարկումը
11.07.2012 | 12:22

Մայրաքաղաքի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 12-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ