ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պաշտոնական այցով Երևան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը

Պաշտոնական այցով Երևան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը
10.07.2012 | 12:59

Հուլիսի 11-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոն և պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ