ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ալբանիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ալբանիայի նորանշանակ դեսպանին
03.07.2012 | 22:59

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և այդ պատասխանատու առաքելության մեջ մաղթել հետագա հաջողություններ: «Ձեր հաջող աշխատանքը բխում է մեր երկու երկրների շահերից: Մենք պատրաստ ենք Ձեզ համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի այդ առաքելությունն արդյունավետ իրականացնեք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում հայ-ալբանական հարաբերությունների ակտիվացմանն ու խթանմանը: Հայ և ալբանացի գործարարների միջև շփումների ու կապերի հաստատման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել բիզնես ֆորում:
Դաշնոր Դերվիշին վարչապետին է ներկայացրել նաև Ալբանիայի եվրաինտեգրման գործընթացը և այդ համատեքստում կարևորվել է երկուստեք փորձի փոխանակումը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ