ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքական դասընթացներ` վարչապետի մասնակցությամբ

Քաղաքական դասընթացներ` վարչապետի մասնակցությամբ
30.06.2012 | 16:15

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին և դրանց հնարավոր լուծումներին: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները:

Տիգրան Սարգսյանը պետության զարգացման և հզորացման գլխավոր նախապայմաններից մեկն է համարել միջին խավի ձևավորումը: Վարչապետը վստահեցրել, որ այդ խնդիրը լուծելու համար Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք: «Եթե երկրում չլինի միջին խավ, որն իր տնտեսական ապագան պայմանավորում է սեփական ուժերով, ապա դա կլինի քաղաքացիական հասարակության կառուցման լրջագույն խնդիր: Կառավարության ծրագրում առաջարկվող գործիքների նպատակն այս խնդրի լուծումն է, քանի որ առանց միջին խավի ամուր պետություն չի կարող լինել»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, մեր երկրում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու և իրենց բարձրացրած հարցերին պատասխանելու համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ