Ամբողջ իշխանական քարոզչամեքենան՝ ՔՊ պատգամավորներով, փորձագետներով, կայքերով, լծվել են Ադրբեջանին «մաքրելու», կրակոցները «անկարևոր ու աննպատակ» դարձնելու գործին։
Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս Այրում և այլ բնակավայրերում, ինչպես նաև միջպետական ճանապարհի նշված բնակավայրերի հատվածներում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ:
ՈՒրացումն ու ոչնչացումը կատարյալ չէ, եթե դրանից անմասն պիտի մնան Հայրենիքի գաղափարական հենակետերը: 2018-ից հետոյի անհայրենիքությունը և այդ անհայրենիքության տակ տեղավորված տարատեսակ դրսևորումներն ու որոշումները մոտեցան տրամաբանական վերջին. գիտական-մշակութային օջախների դեմ արշավի սկիզբը դրվեց ինչ-որ մի տկարամիտ շարադրանքով, ինչի իրավաբանական կողմը չէ, որ այսօր պիտի հուզի այս ապօրինություններին դեմ կանգնածներին և այդ ՔԱՆԴԻՉ ձեռքը բռնողներին: Իրավաբանական կողմի համար կան բազմաթիվ ժամկետանց և ժամկետի մեջ եղող փաստաթղթեր, որոնցով կարելի է պարզել վիճարկվող հարցերը: Ես խոսել եմ ուզում հարցի բարոյահոգեբանական էությունից:
«EFJEUROPE-ը միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները»,-ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի գրառման մեջ, որին կից ներկայացված է նաև ՀԺՄ հայտարարությունը` հետևյալ հեշթեգով` #JournalismIsNotACrime (Լրագրությունը հանցագործություն չէ):
Կարծում եմ՝ Կոնսերվատորիայի ու Ակադեմիայի «մեծամեծերը» ոչ թե պիտի Կոմիտասի, Օրբելու և այլ հնչեղ անուններ տային ու, իրենց պարտքը կատարած համարելով, շարունակեին էլի մի քանի ամիս աշխատավարձ ստանալ, այլ պիտի գնային միանային «Գոյ» թատրոնի մի բուռ անձնակազմին: Այս պահին ամենաքանդումի փորձաքարը «Գոյն» է:
Երբ նոր էի գնացել ծառայության, ինձ համար ամենաանհասկանալի պահը «Ուռա՜» գոռալով գրոհելն էր թշնամու դիրքերի վրա։ Մարտավարական պարապմունքների ժամանակ մտածում էի․ «Իսկ ավելի լավ չի՞ լինի, որ առանց գոռալու թաքուն հարձակվենք թշնամու վրա»...
Ընդդիմությունը երեկվանից պիտի լծված լիներ Տավուշի շուրջ զարգացող իրադարձությունները լուսաբանելով, բայց նա հիմնականում զբաղված է Եվրոպայից հողատուին խոստացված գումարները հաշվելով...