Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ավտոմեքենան շրջվել է ձորը

 Ավտոմեքենան շրջվել է ձորը
01.06.2012 | 00:11

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ հունիսի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը, ինչի պատճառով ուղևորուհին՝ 1972 թ. ծնված Զինե Խուդոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Դիտվել է՝ 2176

Մեկնաբանություններ