ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԵրկրաՔԱՆԴ»-ականը մեքենան քշել է մարդկանց վրա

«ԵրկրաՔԱՆԴ»-ականը մեքենան քշել է մարդկանց վրա
21.04.2024 | 20:42

Ըստ լուրերի, Նիկոլին սպասարկող հակահայ Սասունի ղեկավարած «Երկրապահ»-ից ինչ-որ Յուրա, մեքենան քշել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած մարդկանց վրա:

Դե այլ բան սպասել «Երկրապահ»-ը «ԵրկրաՔԱՆԴ» դարձրած Սասունի «ծառաներից», պետք չէ...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.
Այս ու՜ր հասանք...
Վազգենի «զավակ» «Երկրապահ»-ը գործիք է դարձել Նիկոլի ձեռքում:
Նիկոլի և դրան ծառայող Սասունի ու «սասունանմանների» շնորհիվ հանրության մի զգալի մասն ատում է «Երկրապահ» կառույցը, որը դարձել է գործող իշխանությունների շահերը սպասարկող ինչ-որ մի բան:
Զզվելի է:
Հետաքրքիր է` Վազգենն ի՞նչ կասես, եթե տեսներ, թե ինչպես են իր ստեղծած կառույցի անդամներն օգնում, որպեսզի Նիկոլը հանգիստ թուրքերին նվիրի իր ազատագրած հողերը:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ