Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ դատարկ սառնարան են բերել խորհրդարանի շենքի մոտ

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ դատարկ սառնարան են բերել խորհրդարանի շենքի մոտ
01.02.2021 | 13:24

Վրաստանում քաղաքացիական ակտիվիստներն ցույց են արել խորհրդարանի մոտ, ուր դատարկ սառնարան են բերել, որի վրա գրված էր. «Ժողովուրդը սովամահ է լինում»:

Ռուսթավելի պողոտայում կազմակերպված բողոքի ակցիան իրականացրել է «Միասնական երիտասարդությունը Վրաստանի համար» շարժումը: Մոտ հարյուր մարդ է դուրս եկել բողոքելու երկրում գործող սահմանափակումների դեմ՝ պահանջելով վերացնել դրանք: «Սառնարանը կորցրել է իր գործառույթը, և այդպես գրեթե յուրաքանչյուր ընտանիքում: Այդ իսկ պատճառով իմ խնդրանքն ու կոչն է բացել տնտեսությունը: Նրանք ժամանակ ունեն մինչև վաղը՝ փետրվարի 1-ը»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Նույն պահանջով ևս մեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել Ազատության հրապարակում: Ակտիվիստներն ու ընդդիմադիր գործիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Քութայիսում: Ցուցարարները պահանջում են վերացնել սահմանափակումներն այն ոլորտներում, որոնց աշխատանքն անմիջական կապ ունի տնտեսության զարգացման հետ: Վրաստանում սահմանափակումներ են սահմանվել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Համավարակի ողջ ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 258 111 մարդ, 3178-ը մահացել է:

Դիտվել է՝ 3190

Մեկնաբանություններ