ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թի­րա­խա­յին ծրա­գիր՝ սահ­մա­նա­պահ Ոս­կե­պա­րում

Թի­րա­խա­յին ծրա­գիր՝  սահ­մա­նա­պահ Ոս­կե­պա­րում
30.06.2020 | 00:47

Սահ­մա­նա­պահ Ոս­կե­պա­րում 8 ա­միս ա­ռաջ գոր­ծարկ­վել է լու­սա­դիո­դա­յին (LED) լու­սար­ձակ­նե­րով գոր­ծող՝ ար­տա­քին լու­սա­վո­րու­թյան հա­մա­կարգ: Տե­ղադր­վել է 40 լու­սար­ձակ, լու­սա­վոր­վել է մի ամ­բողջ թա­ղա­մաս՝ շուրջ 1.5 կմ ճա­նա­պարհ: Հա­մայն­քա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ար­դիա­կա­նաց­մանն ա­ջակ­ցել են Վի­վա-ՄՏՍ-ն ու Վայ­րի բնու­թյան և մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման հիմ­նադ­րա­մը (FPWC): Իր ներդ­րումն է ու­նե­ցել նաև Նո­յեմ­բե­րյա­նի հա­մայն­քա­պե­տա­րա­նը:


Ոս­կե­պա­րում ար­դեն հասց­րել են գնա­հա­տել «Է­կո գյու­ղե­րի ցանց» ծրագ­րի դրա­կան ազ­դե­ցու­թյու­նը: Գոր­ծակ­ցող կող­մերն էլ ո­րո­շել են շա­րու­նա­կել և գրե­թե ամ­բող­ջու­թյամբ լու­ծել խն­դի­րը: Ազ­դա­րար­վել է եր­կա­րա­ժամ­կետ ար­դյունք ա­պա­հո­վող ծրագ­րի՝ երկ­րորդ փու­լի մեկ­նար­կի մա­սին: Մինչև տա­րե­վերջ, նա­խա­տես­վում է 1250մ-ով ա­վե­լաց­նել գյու­ղի՝ լու­սա­վոր­ված փո­ղոց­նե­րի հատ­վա­ծը: Այդ ա­մե­նը հաս­տա­տող տե­սա­զան­գի ըն­թաց­քում քն­նարկ­վել է սահ­մա­նա­պահ գյու­ղե­րում եր­կա­րա­ժամ­կետ և թի­րա­խա­յին ծրագ­րի կարևոր ազ­դե­ցու­թյան հար­ցը: Գոր­ծակ­ցող կող­մե­րը վս­տահ են, որ ծրա­գի­րը թույլ է տա­լիս սահ­մա­նա­պահ գյու­ղե­րում բարձ­րաց­նել մարդ­կանց կյան­քի անվ­տան­գու­թյան աս­տի­ճանն ու խնա­յել հա­մայն­քա­յին մի­ջոց­նե­րը:
«Ձեզ հետ չեմ ֆի­զի­կա­պես, բայց կարևորն ար­դյունքն է։ Սահ­մա­նա­պահ գյու­ղե­րի նկատ­մամբ մեր վե­րա­բեր­մունքն ան­փո­փոխ է։ Ա­մեն տա­րի ձգ­տում ենք ո­րո­շա­կի ներդ­րում ու­նե­նալ, որ­պես­զի դուք միշտ վս­տահ լի­նեք, որ մեզ բա­ժա­նում է միայն ֆի­զի­կա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը, և որ դուք մե­նակ չեք։ Նման ծրագ­րե­րի մի­ջո­ցով մար­զե­րում են­թա­կա­ռուց­վածք­ներ զար­գաց­նե­լը ե­ղել ու մնում է մեր կարևոր նպա­տակ­նե­րից։ Ա­մուր մնա­ցեք, ա­մուր պա­հեք մեր սահ­ման­նե­րը և ա­ռողջ ե­ղեք»,- ա­սել է Վի­վա-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյա­նը:
«Լու­սա­վո­րու­թյունն ա­ռաջ­նա­յին է սահ­ման­նե­րում: Ար­դեն 4 տա­րի, դուք ա­ջակ­ցում եք, որ­պես­զի մեր տա­րա­ծաշր­ջա­նում լուծ­վի այդ խն­դի­րը: Այդ ա­մե­նը ոգևո­րում է գյու­ղա­ցուն, ով հպարտ կանգ­նած է իր հո­ղի վրա: Խնդ­րի կար­գա­վո­րու­մը կարևոր է գի­շե­րա­յին ժա­մե­րին մարդ­կանց անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու և հա­մայն­քի մի­ջոց­նե­րը խնա­յե­լու տե­սան­կյու­նից»,- ա­սել է Նո­յեմ­բե­րյան հա­մայն­քի ղե­կա­վար Կա­րեն Ա­բա­զյա­նը:


«Ծրագ­րի երկ­րորդ փու­լի հա­մար, կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են: Հե­նա­սյու­նե­րի տե­ղա­կայ­ման տե­ղերն ըն­տր­ված են, հե­նա­սյու­ներն ու լույ­սե­րը՝ պատ­վիր­ված են: Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ա­ռա­ջի­կա­յում կսկս­վեն: Երբ այդ ա­մենն ա­վար­տենք, կա­րե­լի է վս­տա­հա­բար ա­սել, որ գյու­ղում 95%-ով՝ լու­սա­վոր­ված Ոս­կե­պար կու­նե­նանք»,- ա­սել է ծրագ­րի հա­մա­կար­գող Մար­տին Մա­րալ­չյա­նը:
Ծրագ­րի ձեռք­բե­րում­նե­րը կարևոր են հա­մա­րում նաև բնա­կա­վայ­րի վար­չա­կան ղե­կա­վար Սե­րոբ Մախ­սու­դյանն ու հա­մայն­քի բնա­կիչ­նե­րը:
Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պան­ման, է­ներ­գախ­նա­յո­ղու­թյան բարձ­րաց­ման և հա­մայն­քա­յին զար­գաց­ման հա­մար, տա­րի­նե­րի գոր­ծըն­կեր­նե­րը՝ Վի­վա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չա­փա­զանց
կարևոր են հա­մա­րում նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րա­ռու­մը, ո­րոնց հիմ­քում
կա­յու­նու­թյան չորս՝ բնա­պահ­պա­նա­կան, տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին և սո­ցիա­լա­կան բա­ղադ­րիչ­ներն են:
Բնա­պահ­պա­նա­կան և է­ներ­գաար­դյու­նա­վետ լու­սա­դիո­դա­յին (LED) լու­սար­ձակ­նե­րը սպա­ռում
են 80%-ով պա­կաս է­լեկտ­րաէ­ներ­գիա և ծա­ռա­յում են շուրջ 50 ան­գամ ա­վե­լի եր­կար:
Գյու­ղի փո­ղոց­նե­րը կլու­սա­վոր­վեն մինչև գի­շեր­վա 01:00-ն:

Դիտվել է՝ 11834

Մեկնաբանություններ