ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արևային էներգիայով նոր գործարան

Արևային էներգիայով նոր գործարան
19.03.2019 | 02:18

Հայաստանում նախատեսվում է ստեղծել արևային էներգիայով չորացված մրգերի առաջին գործարանը։ Գաղափարի հեղինակը «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանն է։ Ըստ նրա, 500-1000 քմ մակերեսով գործարանը ամռանը չրեղեն, մրգային ու բանջարեղենային պահածոներ կարտադրի, իսկ ձմռանը՝ արևային քաղցրավենիք։ Այս բիզնես-նախագիծը հետաքրքրել է Սիդնեյում ապրող Աբրահամ Տեր-Մելքոնյանին, որի պապը Եղեռնից հետո բնակություն է հաստատել այնտեղ։ Նա արդեն Հայաստանում գնել է տարածք, և, գաղափարի հեղինակի հետ, փորձում է իրագործել իրենց ծրագիրը։ Մեզ հետ զրույցում ներդրողը պատմեց, որ Հայաստան է եկել քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով և, հուրախություն իրեն, շատ արագ է ստացել հայկական անձնագիր: «Ես միշտ ցանկացել եմ գալ Հայաստան, լցնել այն բացը, որի սկիզբը դրել է իմ պապը Եղեռնից հետո: Ես այս մասին միշտ խոսել եմ, խոսել եմ բարձրաձայն և զգացմունքային»,- նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ ցանկանում է ներդրումներ անել, օգնել առաջ գնացող Հայաստանին։ Ըստ նրա, մեր երկրում գործարարության համար լավ հնարավորություններ կան:


Աբրահամը Ավստրալիայում անշարժ գույքի շուկայում է աշխատում, շինարարական կազմակերպություն ունի։ «Հող ձեռք բերելու գործարքն ավարտին ենք հասցրել արդեն: Նպատակ ունենք կազմակերպելու արտադրություն, ունենալու տեղական շուկայի արտադրանք և այն արտահանելու, ինչը շատ շահավետ կլինի տեղական շուկայի և տնտեսության համար: Սա նաև ներդրումներ կապահովի»,- ասաց նա, ընդգծելով, որ այս պահին աշխատանքներ են արվում գնված տարածքի իրավական գործընթացները կազմակերպելու ուղղությամբ։ Ապագա գործարանը լինելու է «Սարդարապատ» հուշահամալիրի մոտակայքում` Վանանդ գյուղում։ «Որպես գործարար, առաջին բանը, որ պիտի անեմ, հողակտորի նկատմամբ իրավունքի ձեռքբերումն է, երկրորդ` մտածում եմ աշխատողներին պահելու մասին, որպեսզի մնան, նոր ծառեր տնկեն, մշակեն դրանք, ավելի բերքատու դարձնեն: Մտածում ենք նաև հումք վաճառել նրանց»,- մանրամասնեց գործարարը։
Ըստ Վահան Համազասպյանի, այսպիսի գործարաններում կարող է աշխատել շուրջ 70 մարդ, իսկ եթե հող մշակողների թիվն էլ գումարենք, հնարավոր է շատ ավելի մեծ թվով մարդկանց աշխատանքով ապահովել։ Գործարանը բարձր որակի արտադրանք է տալու, սպառելու է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում։ Ի դեպ, գործարանի տեխնոլոգիան ամբողջովին հայրենական արտադրություն է լինելու։ Համազասպյանի փոխանցմամբ, գործարանն աշխարհում առաջինն է, և եթե ներդրողների հետաքրքրությունը մեծանա, Հայաստանում կարելի է կառուցել 500 նմանատիպ գործարան, ինչը մեծ եկամուտ կբերի երկրին։ Մեկ գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մոտավորապես 2 մլն դոլար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ