«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քննարկումներ Իսրայելի Կնեսետում

Քննարկումներ Իսրայելի Կնեսետում
12.06.2012 | 03:11

Հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի լիագումար նիստում հրապարակային քննարկում է կազմակերպվելու Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի վերաբերյալ: Քննարկումը նախաձեռնել է ՄԵՐԵՑ կուսակցության պատգամավոր Զահավա Գալիոնը` նախապես ստանալով Կնեսետի խոսնակ Ռոուվեն Ռիվլինի (նա «Լիկուդ» կուսակցության անդամ է) երաշխավորությունը: Քննարկման արդյունքով հայոց ցեղասպանության ճանաչում չի ակնկալվում, Իսրայելը շարունակում է Թուրքիայի դեմ ուղղված քայլերը, որոնց շրջանակներում անդրադառնում է և 1915 թ. հայերի ցեղասպանությանը:

Դիտվել է՝ 8640

Մեկնաբանություններ