Եկեղեցին հիմա սոցիալական ու քաղաքակրթական դերակատարություն ունի, եթե կարողանում է, եթե ոչ' ծիսակատարություններ մատուցող կառույց է։ Դա ոչ վատ է, ոչ լավ, դա քրիստոնեական քաղաքակրթության ներկա վիճակն է։
Նաև պետք է տարանջատել կրոնը և հավատքը։ Հավատքը մասնավոր դաշտում է գտնվում, կրոնը' հանրային։
Եզրակացություն.
- Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, և պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում։
- Եթե ցանկանում եք եկեղեցուն քննադատել, ապա քննադատեք սոցիալական ու բարոյաէթիկական իր դերակատարությունը վատ կամ, առհասարակ, չկատարելու համար։
- Եկեղեցուն քննադատելով իր առաքելության մեջ չմտնող դերակատարությունը չկատարելու համար՝ դրանով արդարացնում եք այն կազմակերպություններին, որոնք իրենց իրական առաքելությունը չեն կատարում։
Ստեփան Դանիելյան