Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Այսօրվա սերունդը

Այսօրվա սերունդը
10.07.2023 | 20:22

1980-ական թվականի սերնդի նման սերունդ չի եղել ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո։

Տիգրան Մեծից հետո անկախ Հայաստան չի եղել։

Մեր սերունդն էր, որ երկու հազար տարվա ընդմիջումից հետո ստեղծեց անկախ Հայաստան և պահպանեց երեք տասնամյակ։

Դրանից հետո եկավ նոր սերունդը․ տգետ, ամբարտավան և անհայրենիք, ով քայլում էր դագաղներով և ով 30 արծաթով ծախեց Հայաստանն ու Արցախը։ ՈՒմ համար ամենամեծ գիտելիքը անգլերեն խոսելն է, իսկ Արևմուտքի անառակ բարքերը՝ նրանց գերագույն երազանքը։

Մենք պետք է նոր սերունդ դաստիարակենք, այնպիսի սերունդ, որը կկարողանա վերադարձնել մեր գրավված հողերը, այնպիսի սերունդ, ինչպիսին 1980-ականների սերունդն էր․ Լեոնիդի, Մոնթեի, Մանվելի սերունդը։

Ես գիշեր ու ցերեկ աշխատում եմ այդ ուղղությամբ և ձեզ էլ կոչ եմ անում նույնն անել։ Արեք այն, ինչ ձեր ձեռքից գալիս է։

Երվանդ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2916

Մեկնաբանություններ