Առավոտյան աչքովս ընկան մի քանի «ընդդիմադիր» ակտիվիստների քննադատական գրառումներ ընդդիմության վերաբերյալ, ժողովրդական լեզվով ասած՝ ծուղրուղու են կանչում:
Տղանե՛ր և աղջիկնե՛ր, ախր ես գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի: Աստված այդպես է մարդուն արարել:
Բայց Աստված մարդուն նաև ուղեղ է տվել, օգտագործե՛ք էլի, տիկնայք և պարոնայք:
Ասեմ ավելին, ես գիտեմ, որ թաքուն հանդիպում եք իշխանության տարբեր կալիբրի գործիչ-գործիքների հետ, ու հետո արդյունքի չհասնելով նեղված զանգում ընդդիմադիրներին բան-ման եք խնդրում:
Քաղաքի տղու խորհուրդ ձեզ. թարգեք երկու լարի վրա խաղեր տալուն, լավ բանի չի բերի դ:
Վերջում մեջբերեմ իմ կողմից հարգված, քաղաքականության «Մաեստրո» Գալուստ Գրիգորիչի խոսքերը՝ «Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել», այսքանը…
Հուսամ` հասկացաք:
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ