Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Հերոսը չի որոշվում շքանշանով

Հերոսը չի որոշվում շքանշանով
17.04.2023 | 23:44

Ժողովուրդը իր սիրելի զավակներին հիշում և մեծարում է նրանց ապրած կյանքի և կատարած գործերի շնորհիվ։

Այսօր Հայ ժողովրդի մեծերից մեկի` Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է` մարդ ով ապրեց հանուն ժողովրդի, հերոս ով կերտեց Հայաստանի հզորությունը, մինչև վերջ պայքարող առաջնորդ ով դավադրաբար սպանվեց` Հայ ժողովրդի և Հայաստանի վառ և պայծառ ապագայի համար մղվող պայքարի ընթացքում:

Պատմությունը չի հիշելու ներկա ինքնակոչ «հերոսներին», հայ ժողովուրդը չի ընդունելու Հայաստանը ժողովրդից խլած և կեղեքած անհայրենիք քոչվորներին` որքան էլ նրանք կեղծեն պատմությունը և որքան էլ նրանց մունետիկները գովաբանեն իրենց տերերին:

Մեր ժողովուրդը միշտ և ընդմիշտ հիշելու և գնահատելու է իր իրական և անդավաճան հերոսին` Հայրենիքը սիրող, Պետությունը հզորացնող և Ժողովրդի մասին հոգ տանող Կարեն Սերոբի Դեմիրճյանին։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Հ.Գ. Չնայած նրան, որ դավաճանները, մարդասպանները և գողերն այսօր թվացյալ հաղթանակ են տոնում Հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ, այնուամենայնիվ, գալու է պատժի և Հայ ժողովրդի արդարացի վրեժխնդրության օրը... և, ի վերջո, ճշմարտությունը և արդարությունը հաղթելու են ստին և անարդարությանը։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ` Մեծ Հայորդի ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

Դիտվել է՝ 1583

Մեկնաբանություններ