38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ստրախովկա»

«Ստրախովկա»
18.09.2009 | 00:00

ԿԱՐՃ-ԿՈՆԿՐԵՏ
Աշնանային նստաշրջանի կառավարություն-ԱԺ առաջին հարցուպատասխանը, ինչպես և սպասվում էր, ողողված էր հայ-թուրքական հարաբերությունների շուրջ պարզաբանումներով: Բայց հանկարծ այդ ողջ աժիոտաժում հայտնվեց գավառցի պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ` ընդհանուր «տրամադրություններից» դուրս իր ինքնատիպ հարցով: Միայն հարցուպատասխանին ներկայացած պատգամավորին խիստ էր մտահոգել խոզի գրիպի հարցը: Աբրահամյան Հովիկի ուրախությանը ևս չափ չկար. «Վաղուց Ձեր ձայնը չենք լսել, պարոն Արզաքանցյան»: ՈՒ պարոնն իր յուրօրինակ ակցենտով հարցրեց. «Էս համաճարակը, որ սկսվել ա տարբեր երկրներում, մի քանի ամիս ա կա նաև մեր հարևան երկրներում, մեր մոտ կա՞ն գրանցված դեպքեր, թե՞ ոչ, ու ի՞նչ պրոֆիլակտիկ աշխատանք ա տարվում»: Հարցը ներկաների ծիծաղը հարուցեց, այնինչ ԱԺ խոսնակին երևի թե շա՜տ էր «հմայել ու գերել» այն, ու վերջինիս արձագանքը չուշացավ. «Լուրջ հարցերի վրա չի կարելի ծիծաղել»:
Հավանաբար, գավառցի պատգամավորը Հայաստանում չի եղել այն ժամանակ, երբ ողջ մամուլը լեփ-լեցուն էր այս խնդրի մասին հրապարակումներով, ու մոսկովներից ոտքը հայկական հողին դնելով` խորհրդարան էր եկել անհանգստությունը բարձրաձայնելու համար: Ժամանակի մեծ մասն ինքնաթիռներում անցկացնող պատգամավորն առողջապահության նախարարին առաջարկեց հսկողություն սահմանել օդանավակայանում ու հատկապես VIP սրահների ուղևորների համար: Ամեն մարդ իր դարդն է լացում: Ինչևէ: Փորձեցինք Արզաքանցյանից, այնուամենայնիվ, պարզել` ինչո՞ւ է հիմա հիշել այդ մասին:
-Բա մի հատ չիմանա՞նք Հայաստանում ինչ ա կատարվում: Էդքամ ժողովուրդ ա գնացել հանգստանալու, էդքամ մարդ ա էկել, դրսի տուրիստներ, հանգստացողներ են էկել, բա չիմանա՞նք:
-VIP սրահներում ստուգումներ ինչո՞ւ պահանջեցիք:
-Որովհետև բոլոր մարդիկ ստրախովկա արած չեն: Ի՞նչ տարբերություն կա VIP պասաժիրի ու սովորականի մեջ, որ ինքը փողի հնարավորություն ունի, մուծում ա, դուրս ա գալիս: Բայց կարող ա էդ մարդն ավելի շուտ վարակվի, քան էն մարդը, ով հնարավորություն չունի:
Մեր զրույցին միջամտեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ջերմ ողջագուրվելով Արզաքանցյանի հետ ու հարցնելով. «Ո՞Ւր ես, չկաս»: Սպասեցինք` մինչև «սրտառուչ» հանդիպումն ավարտվի, որ շարունակենք մեր հարցադրումները, սակայն լսելով, թե ինչի մասին ենք խոսում, պարոն Հովհաննիսյանն իր հեղինակավոր կարծիքը հայտնեց. «Շատ ճիշտ հարց է բարձրացրել»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ