ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 
  • Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվի

    Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվի

    19.09.2024| 09:46
    Արդեն 4 տարի է, ինչ արտասահմանցի մասնագետները աշխատում են Մեծամորի ատոմակայանում՝ կապված անվտանգության ապահովման և հեռանկարում կայանը կոնսերվացնելու հետ։
  • Ապրելն արդեն իսկ դարձել է հերոսություն

    Ապրելն արդեն իսկ դարձել է հերոսություն

    16.09.2024| 08:37
    Թեև անդադար թմբկահարվում է միջին աշխատավարձի «ռեկորդային աճը», սակայն ոչ ոք չի խոսում չդադարող թանկացումների մասին, երբ քաղաքացու համար ապրելն է արդեն իսկ դարձել հերոսություն:
  • Տե՛ր, չներես սրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում

    Տե՛ր, չներես սրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում

    14.09.2024| 15:36
    Samvel Farmanyan-ը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի դեմ արդեն 4.5 տարի տևող դատական ֆարսին, նշել է, թե մեղադրող դատախազները և դատավորը նույնպես «իրավիճակի զոհեր են»: Հրապարակային եմ արձագանքում ընկերոջս. ո՛չ, Սամվել ջան, դատախազներն ու դատավորը զոհեր չեն: Իրավիճակում, երբ բոլորին ամեն ինչ պարզ է, բոլորը բոլորին գիտեն և բոլորն ամեն ինչ գիտեն, նրանք մասնակիցներ են ու մեղսակիցներ են: Ոչնչով չեն տարբերվում վերևից հրահանգ իջացնողից ու հավասարապես մեղքի բաժինը կիսում են հրահանգավորողի հետ:
  • Ինչպես են տուժում վարժական հավաքների մասնակիցները

    Ինչպես են տուժում վարժական հավաքների մասնակիցները

    12.09.2024| 11:02
    Զինկոմիսարիատները, համայնքապետարաննները խնդիրներ են ունենում 25-օրյա վարաժական հավաքների մասնակիցներին հավաքագրելու գործում. մարդիկ դժկամությամբ են մասնակցում հավաքներին։ Դրա պատճառը միայն այն չէ, որ վարժական հավաքների մասնակիցները սահմանագոտում կյանքի համար վտանգավոր ծառայություն են իրականացնում։ Վարժական հավաքների մասնակիցներին 25-օրյա հավաքի համար պետական բյուջեից վճարում են մոտ 180 հազար դրամ աշխատավարձ։ Հավաքների շատ մասնակիցներ մշտական աշխատանք ունեն կամ օրավարձու աշխատողներ են։ Օրավարձու բանվորների օրական վաստակը նվազագույնը 10 հազար դրամ է։ Ըստ օրենքի՝ գործատուն պետք է հատուցի 25 օրվա հաշվարկով վարժական հավաքի մասնակցի աշխատավարձի ու 180 հազար դրամի տարբերությունը՝ նվազագույնը 70 հազար դրամ և ավելի գումար։ Սակայն գործնականում գործատուն չի հատուցում այդ գումարը, եթե դա վերաբերում է օրավարձու աշխատողներին, արհեստավորներին և այլն։
  • Ինչքա՜ն կարևոր են մեր օրերը

    Ինչքա՜ն կարևոր են մեր օրերը

    11.09.2024| 20:42
    Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտարկության 454-րդ օրն է։
  • Կնոջ առևանգման գործով ձերբակալվել է Ոսկեպարի բնակիչ

    Կնոջ առևանգման գործով ձերբակալվել է Ոսկեպարի բնակիչ

    09.09.2024| 15:00
    Ոսկեպարից տեղեկացա, որ Երևանում առևանգված՝ ԱՄՆ-ում հայտնի գործարարի կնոջ գործով ձերբակալվել է Ոսկեպարի բնակիչ, նախկինում դատված տղամարդ։ Վերջինիս մոտ է եղել Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող չգործող ճաշարանի բանալին, ուր պահվել է Երևանում առևանգված կինը...
  • Հայ ժողովրդի վրա այնքան մանիպուլյացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար

    Հայ ժողովրդի վրա այնքան մանիպուլյացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար

    07.09.2024| 13:44
    Մեղք է մեր ժողովուրդը։ Հայ ժողովրդի և հատկապես հայաստանաբնակ հայության վրա վերջին տարիներին տարբեր կենտրոններից այնքան քարոզչություն, ապատեղեկատվություն, սուտ և մանիպուլյացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար։
  • Հանրակրթական դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից

    Հանրակրթական դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից

    06.09.2024| 12:22
    Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից հայտնում են՝ ստացվել է պաշտոնական գրություն, ըստ որի, դպրոցներում հաշվապահությունը միասնական ձևով կիրականացնեն մասնագիտացված ընկերությունները։
  • Հայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները

    Հայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները

    06.09.2024| 11:09
    Որպեսզի ճիշտ հասկանանք մեր վիճակը և կարողանանք ճիշտ կազմակերպել մեր գործը, պետք է ունակ լինենք մեզ նայել կողքից։ Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները...
  • Արդար աշխատանքով ապրել ցանկացողների թիվը կտրուկ նվազում է

    Արդար աշխատանքով ապրել ցանկացողների թիվը կտրուկ նվազում է

    01.09.2024| 13:48
    Բոլոր նորմալ հասարակություններում, որտեղ դերերը վաղուց բաշխված են, մարդիկ իմանում են իրենց ճիշտ տեղը և, ընդհանուր առմամբ, ճանաչում են իրենց չափը, իսկ այն հասարակություններում, որտեղ կտրուկ և անսպասելի փոփոխություններ են լինում, մարդիկ, ընկնելով իրենց համար անսովոր վիճակների մեջ, կորցնում են կողմնորոշումն ու իրենց ճիշտ տեղը հասարակության մեջ չեն իմանում և իրենց չափը չեն ճանաչում։