ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.04.2024 | 00:01

Կենդանությա՛ն հույս,

փրկությա՛ն հույս և ապավեն,
Տե՛ր, Հիսո՛ւս Փրկիչ,
փրկի՛ր և ազատի՛ր ինձ ցավերից։
Մարդասե՛ր Տեր, հանուն սուրբ և անարատ Քո մոր և կույսի,
նաև պատվական քո Խաչի
լսի՛ր աղաչանքը մեր և փրկիր մեզ:

Ամեն:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ