Տէ՛ր Աստված մեր,
ողորմի՛ր և ազատի՛ր մեզ
ամեն տեսակի գայթակղություններից
ու սատանայի բոլո՛ր որոգայթող հնարանքներից,
և շո՛ւնչ առ շունչ, քա՛յլ առ քայլ,
օրե՛ օր, ժամե՛ ժամ
ուղիղ ապրելու,
շնորհալի՛,
աննախա՛նձ,
բարեմի՛տ, անկասկածամի՛տ,
մեղքից ժամանակի՛ն հեռացող,
ժամանակին աղոթքով մեր կյանքը
Քո Սիրո ձեռքն հանձնո՛ղ դարձրու
և Քո Խաչյալ ու Հարուցյալ Որդու`
Քրիստոսի՛ Թագավորությանը մե՛զ էլ արժանավորիր:
Ամէ՛ն: