ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.03.2024 | 00:04

Գիտակցելով մեր ազգի ու Սրբազան Հայրենիքի առջև ծառացած, օրեցօր ահագնացող սպառնալիքները, առաջարկում ենք Մեծ Պահքի շրջանի մեր ամենօրյա միասնական աղոթքներում ընդգրկել նաև Աստծո ողորմության դռները թակող զղջման ու ապաշխարության աղոթք։

Այն կազմված է Հայ Առաքելական Եկեղեցու ժամերգության մեջ ներառված ապաշխարության շարականներից:

Աղոթակից լինենք միմյանց և հայցենք Տիրոջ գութն ու ողորմությունը մեր անձերի ու մեր ազգի փրկության համար:

Աղոթք զղջման և ապաշխարության

Տէ՛ր, Դու, որ փնտրողն ես մոլորյալ ոչխարի,

անօրենության պատճառով

մոլորված մեր անձերը

կորստյան մի՛ մատնիր

ըստ մեր անօրենության,

այլ ողորմի՛ր մեզ:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ