ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Աղոթք մեր Տեր Հիսուս Քրիստոսին

Աղոթք մեր Տեր Հիսուս Քրիստոսին
12.12.2023 | 00:01

Ո՜վ Տեր, ի՜նչ հրաշալի է Քո անունը, ամենակալ բարերար Աստված: Օրհնեալ, մեր ամբողջ սրտով գոհություն ենք մատուցում Քեզ, ուրախանում ու ցնծում ենք Քեզանով:

Նայիր և լսիր մեզ, Տեր Աստված, Քո ողորմության վրա ենք դրել մեր հույսը:

Սիրում ենք քեզ, Տեր, Դու ես մեր զորությունը, մեր պահպանիչը, մեր ապավենն ու փրկիչը։

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ