Տիեզերքը Քո մեջ գտա
19.10.2023 | 00:01
Քո աչքի մեջ տեսա մեծ լույս,
Ջինջը տեսա Քո աչքի մեջ,
Ես ինձ տեսա մաքուր Հիսուս,
ՈՒ երկինքը լազուր ու պերճ։
Տիեզերքը Քո մեջ գտա,
Լուսե աշխարհ լուսե իմ տուն,
Քո գրկի մեջ անուժ ընկա,
ՈՒ փառք տվի Հորն ու Որդուն։
Հովի ԵԳՈՅԱՆ
Մեկնաբանություններ